Ստեփանակերտում տեղի է ունեցել «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի առաջնախաղը (տեսանյութ)


Ստեփանակերտում տեղի է ունեցել «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի առաջնախաղը (տեսանյութ)

  • 01-05-2017 15:16:26   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում երեկ տեղի է ունեցել «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի առաջնախաղը:
 
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆիլմը  պատմում  է 1991-92 թվականներին   Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ առնված Ստեփանակերտում տիրող  իրավիճակը  և  այդ օրերի  մասին  ականատեսների վկայությունները:
 
«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի  փոխտնօրեն,    քաղաքագետ  Արմեն   Մինասյանն ասել  է, որ   նման  փաստավավերագրական   ֆիլմի  նկարահանումն   իր  և  քաղաքագետ   Հրանտ  Մելիք-Շահնազարյանի   մտահղացումն է եղել: 
 
 
 
«Մենք  աշխատել  ենք  ներկայացնել   այն  իրականությունը, որը   1992  թվականին կատարվել  է Արցախում  կատարվել  է:   Ֆիլմում   հիմք  ենք  ընդունել   միայն   ականատեսների  վկայությունները: Շատ շատերի  հետ ենք հանդիպել,   լսել  նրանց, բայց  ոչ  բոլորի  ասածներն   ենք  գրի  առել, քանի որ  պատմածների  մեջ  կրկնություններ են  եղել:  Չնայած  այն  լրագրողական  աշխատանքի  արդյունք  է, բայց     մտադրություն  ունենք    ֆիլմին  նաև որոշակի  գեղարվեստական  որակ  հաղորդել՝ այն  ավելի  հետաքրքիր   դարձնելու  համար: Մարդիկ  ավելի  լավ   կպատկերացնեն,   թե  պատերազմի  արհավիրքն  անցած   այսօրվա    Ստեփանակերտն  ինչ դժվարին  ճանապարհ  է  անցել: Ֆիլմն  ավարտվում  է  Շուշիի  ազատագրմամբ: Մեր  նպատակն  է  եղել  ներկայացնել  ոչ  միայն  ողբերգականը, այլ  նաև  արցախյան հերոսամարտի  ոգին: Ֆիլմն, անպայման, մենք  կթարգմանենք    ռուսերեն  և  անգլերեն:»,-մասնավորապես  ասել  է   Ա.  Մինասյանը: 
 
Ֆիլմի համահեղինակ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ  իր  խոսքում   ասել  է.  «Կարծում  եմ, որ   փաստագրական   ֆիլմերի  նյութեր   պետք   է ունենանք, որպեսզի  հարկ  եղած  դեպքում   քարոզչական  զինանոցի  այդ  վավերագրական  փաստարկները  օգտագործենք:   Ժամանակի  ընթացքում   ֆիլմը կներկայացվի  միջազգային  հանրությանը.    համոզված ենք, որ  նման  կադրերով փաստարկները,  պատերազմի   և  շրջափակման   իրական   էությունը  Արցախի   հարցի   արդար   դատը    պաշտպանելու    համար մեր  ամենամեծ  կռվաներն  են»:
 
ԱՀ  վարչապետի  մամլո քարտուղար  Արտակ  Բեգլարյանն էլ,   խոսելով ֆիլմից   ստացած    տպավորությունների  մասին,   ասել  է,  որ  ֆիլմը բավականին   հետաքրքիր    է, քանի որ  իր  մեջ  պարունակում  է  լուրջ   փաստավավերագրական տվյալներ, որոնք ներկայացված են հատկապես  հարցազրույցների,  վկայությունների  տեսքով:
 
«Ֆիլմը   մեկ  անգամ  ևս  ապացուցում է, որ  մենք  ինքնապաշտպանության    նկատառումներով, մեր  կյանքը  փրկելու  նպատակով   ենք  ստիպված   եղել   դիմել  ազատագրական  մարտերի: Ֆիլմը      ցույց  է  տալիս, որ  ադրբեջանցիներն  ի  սկզբանե  թիրախավորել  էին հենց  քաղաքացիական  անձանց: Պատերազմն էլ     իրենք   են  սկսել և  այն  մեր ինքնապաշտպանական  ուժերի  դեմ  չէր, այլ  քաղաքացիական  անձանց: Կարևոր է  նաև  այն  առումով, որ   հեղինակները   պատրաստվում են   ֆիլմը թարգմանել  մի  քանի  լեզուներով:   Դրանք   հետագայում կարող է  լուրջ   գործիք  լինել միջազգային  հանրության,  հետազոտողների   և  տեղեկատվության  ոլորտում  այլ  աշխատողների  համար:  Հատկապես    ֆիլմի  թարգմանություններից  հետո  ադրբեջանցիներն , անպայման, կարձագանքեն:  Կարծում  եմ՝ նրանք    կփորձեն    ինչ-ինչ  լսարաններում  և   առցանց  հարթակներում  խանգարել  ֆիլմի  ցուցադրությունը:
 
Բայց,  հիմնականում , նման  ֆիլմերի  հանդեպ     նրանց  հակազդեցությունը  հակառակ  ազդեցությունն  է  թողնում. այն Արցախի  հարցի  մասին  լրացուցիչ  քարոզչություն   է   ապահովում  թե՛ իրենց     և  թե՛ միջազգային լսարանների համար»,- մասնավորապես ասել  է  Ա,  Բեգլարյանը:
 
Ֆիլմի  ցուցադրմանը  ներկա  էին   ԱՀ  պետական-քաղաքական  գործիչներ,  ֆիլմում  նկարահանվածներ, մտավորականներ  և այլք:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play