Միացյալ Նահանգները վերջապես խոստովանել է, որ Սիրիայում և Իրաքում սպանել է հարյուրավոր խաղաղ բնակիչների
01-05-2017 21:07:08 | ԱՄՆ | Քաղաքական
Պենտագոնն իր հրապարակած հաղորդագրության մեջ խոստովանել է, որ 2014 թվականից ի վեր իր գլխավորած «Հակաիլիպական միջազգային կոալիցիա»-ի իրականացրած հարձակումների հետևանքով Իրաքում ու Սիրիայում զոհվել են 396 խաղաղ քաղաքացիներ:
Վերոնշյալ թիվն, անշուշտ, շատ փոքր չափով է արտահայտում իրականությունը: «Էյրվարզ» դիտորդական խմբի քննարկումների արդյունքում պարզվել է, որ Սիրիայում ու Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած հակաիլիպական կոալիցիայի հարձակումների հետևանքով զոհվել են ավելի քան 2500 քաղաքացիներ:
Երեկ Պենտագոնը հայտարարել է, որ 2016թ. նոյեմբեր ամսից մինչև 2017թ. մարտ ամիսը ամերիկացի զինծառայողները 45 խաղաղ քաղաքացիների են սպանել Ամերիկացիները մարտ ամսին սպանել են 26 խաղաղ բնակիչների:
Նույն հաղորդման համաձայն, 2014թ. օգոստոսից առ այսօր ևս 80 խաղաղ քաղաքացիներ են սպանվել, որոնց մասին անցյալում չի հայտարարվել: Անմեղ մարդկանց սպանությունը ենթադրում է պատասխանատվություն, բայց Միացյալ Նահանգներն իրեն վեր համարելով այդ պատասխանատվությունից, կարող է և ցինիկաբար խոստովանել, որ անզգուշաբար կամ առանց սպանելու դիտավորության, սպանել է հարյուրավոր խաղաղ քաղաքացիների
ԱՄՆ-ի գլխավորած, այսպես կոչված, հակաիլիպական կոալիցիան Բարաք Օբամայի նախագահության օրոք ձևավորվեց ահաբեկչության դեմ պայքարի պատճառաբանությամբ, սակայն մինչ այժմ չի իրականացել իր այդ առաքելությունը: