Հյուսիսային Կորեայի դեմ ամերիկյան մկանների ցուցադրությանը միացել է նաև ճապոնական ռազմանավը (տեսանյութ)


Հյուսիսային Կորեայի դեմ ամերիկյան մկանների ցուցադրությանը միացել է նաև ճապոնական ռազմանավը (տեսանյութ)

  • 01-05-2017 21:34:00   | ԱՄՆ  |  Քաղաքական



 
 
Ճապոնացիներն, առաջին անգամ ամերիկացիների հետ համատեղ, մասնակցում են ռազմական առաքելության: «Սիձումի» ուղղաթիռակիրը, որը, ըստ որոշ տեղեկությունների, Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ամենախոշոր ռազմանավն է, այսօր առավոտյան դուրս է եկել «Յոկասուկա» բազայից ու մեկնել Ֆիլիպինների ափերի մոտ եռամսյա նավարկության: Այն իրականացնելու է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի մատակարար նավի պաշտպանության առաքելությունը: Այդպիսի համագործակցությունը հնարավոր է դարձել ճապոնիայի զինված ուժերի դերի մասին երկրի օրենսդրության փոփոխությունից հետո, որն ուժի մեջ է մտել անցյալ տարվանից:
Հայտնի է դարձել, որ «Սիձումին» իր պաշտպանության տակ է վերցնելու մասնավորապես ամերիկյան այն լցանավը, որը նախատեսված է շաբաթ օրը Կորեական թերակղզու ափեր հասած «Կարլ Վինսոն» ատոմային ավիակրին ուղեկցող հարվածային խմբի ռազմանավերի լցավորման համար:
Ամերիկյան ավիակիրն ու նրան ուղեկցող ռազմանավերը հարավկորեական նավատորմի հետ արդեն սկսել են համատեղ զորավարժությունները` էլ ավելի սրելով Կորեական թերակղզու առանց այն էլ լարված իրավիճակը: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական