Թշնամու զինուժը գիշերն արձակել է շուրջ 540 կրակոց, հարավային ուղղությամբ կիրառել նաև 60 միլիմետրանոց ականանետ


Թշնամու զինուժը գիշերն արձակել է շուրջ 540 կրակոց, հարավային ուղղությամբ կիրառել նաև 60 միլիմետրանոց ականանետ

  • 02-05-2017 09:33:02   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Մայիսի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 540 կրակոց: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահության՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական