Նիկոլ Փաշինյանին եւ Զարուհի Փոստանջյանին կոչ են անում միավորվել. նախաձեռնություն (տեսանյութ)


Նիկոլ Փաշինյանին եւ Զարուհի Փոստանջյանին կոչ են անում միավորվել. նախաձեռնություն (տեսանյութ)

  • 02-05-2017 18:33:41   | Հայաստան  |  Քաղաքական

«Դեմ եմ հանրապետականին» նախաձեռնությունը կոչ է անում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին ու «Ելք» դաշինքով քաղաքապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին՝ միավորվել։ Ըստ նախաձեռնության՝ այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ն չի հաղթի գալիք ավագանու ընտրություններում։
 
Նախաձեռնության պատրաստած տեսահոլովակում (https://www.facebook.com/DemEmHanrapetakanin/videos/450911841922223/) նշվում է, որ «Ելք»-ը և «Երկիր Ծիրանին» կարող են ընտրություններում ստանալ քվեների 51 տոկոսը, սակայն օրենսդրությունը թույլ չի տալիս կոալիցիա կազմել: Փոխարենը քաղաքապետ նշանակում է այն ուժը, որը 40 տոկոսից ավելի ձայն է ստանում. «Այսինքն` եթե «Ելք»-ը և «Երկիր Ծիրանին» 30-ական տոկոս ձայն ստանան, քաղաքապետ կնշանակի 40 տոկոս ստացած ՀՀԿ-ն: Հաշվի առնելով այս հանգամանքը, կոչ ենք անում երկու ուժերին ընտրություններին մասնակցել միասին: Այս նպատակով կազմակերպել ֆեյսբուքյան հարցում, թե ժողովուրդն ում կցանկանա տեսնել քաղաքապետի պաշտոնում: Այն ուժը, որը կստանա ավելի քիչ ձայն, կհանի իր թեկնածությունն ի պաշտպանություն մյուսի, պայմանով, որ հաղթելու դեպքում իրեն կտրվի քաղաքապետի 2 տեղակալների և մի շարք այլ առանցքային պաշտոններ»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական