ՍԱՊԾ-ն շարունակում է մարզային հանդիպումները


ՍԱՊԾ-ն շարունակում է մարզային հանդիպումները

  • 03-05-2017 14:37:00   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, հանրապետության ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակներում,  նախաձեռնել էր հերթական հանդիպումը Վայոց ձորի մարզում:
 
ՍԱՊԾ ներկայացուցիչները, մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարներն ու Վայոց Ձորի մարզպետարանի համապատասխան պաշտոնյաները քննարկել են կրթական հաստատություններին մատակարարվող սննդամթերքի անվտանգության անհամապատասխանություններն ու սանիտարահիգիենիկ նորմերի պահմանմանը վերաբերող առանցքային խնդիրներ: ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության բաժնի պետ Առուշան Ալթունյանը ներկայացրել է կրթական հաստատություններում սննդի կազմակերպման գործընթացում համակարգային բնույթ կրող բացթողումներն ու խախտումները և դրանք կանխարգելելուն ուղղված համապատասխան տեղեկատվություն տրամադրել: 
 Ծառայության Վայոց Ձորի մարզային կենտրոնի պետ Հովիկ Ավագյանը ներկայացրել է ամփոփ տվյալներ Վայոց Ձորի մարզում գործող 45 ուսումնական հաստատություններում անցկացված պետական վերահսկողության միջոցառումների, հայտնաբերված խախտումների և դրանց վերացման ուղղությունների վերաբերյալ՝ շեշտելով, որ մատակարարվող և իրացվող սննդամթերքի անվտանգությունը անհրաժեշտ պայման է առողջ սերունդ ունենալու համար:  
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2017 թվականի մայիսի 1-ից պետական գնումներով բացառապես սպանդանոցային ծագման միս ձեռքբերելու պահանջին, խոսվել թարմ միս և հաց-հացաբուլկեղեն տեղափոխող փոխադրամիջոցների՝ սանիտարական անձնագրեր ունենալու անհրաժեշտության մասին:
ՍԱՊԾ ներկայացուցիչները վստահեցրել են, որ ծառայության մարզեր այցելությունների նպատակը նախ և առաջ խորհրդատվությունների, ոլորտի օրենսդրության պահանջները ներկայացնելու միջոցով տնտեսավարողներին, կրթական հաստատություններում սննդամթերքի կազմակերպման պատասխանատուներին մասնագիտական աջակցություն տրամադրելու միտում ունի:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play