Անցած գիշերվա իրադրությունն առաջնագծում


Անցած գիշերվա իրադրությունն առաջնագծում

  • 04-05-2017 10:20:10   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Մայիսի 3-ին և լույս 4-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 460 կրակոց:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական