էթնո-տարածքային հակամարտությունները՝ Կովկասյան քաղաքականության նոր ասպեկտ


էթնո-տարածքային հակամարտությունները՝ Կովկասյան քաղաքականության նոր ասպեկտ

  • 04-05-2017 13:42:51   | Հայաստան  |  Վերլուծություն

Էթնիկ հակամարտությունն այնպիսի սոցիալական իրավիճակ է, որն հիմնվում է տարբեր էթնիկ խմբերի հետաքրքրությունների ու նպատակների  անհապատասխանության վրա:
 
 Սկսած 1980-ական թվականների վերջից էթնո-տարածքային հակամարտությունները խախտելով կայունությունը, զարգացման հնարավոր հեռանկարները և որոշ տնտեսական ինքնաբավությունը դարձան Կովկասյան քաղաքականության նոր ասպեկտ: Կովկասյան հակամարտությունների բարձր կոնցենտրացիան (խտություն) հաճախ վերագրվում է ռուսական գաղտնի ծառայությունների, քաղաքական կամ ռազմական ուժերի հրահրմանը կամ էլ տարածաշրջանի` տարբեր ժողովուրդների կողմից բնակեցմանը` նրանց վերագրելով անհանդուրժողականություն և ագրեսիվություն: Արդյունքում խնդիրները կապվում են կամ «ռուսական գործոնի» կամ կովկասյան կառավարությունների քաղաքականության հետ : Սակայն, երկու էթնիկ խմբերի գոյակցման «անկարողությունը» պետք է դիտել ոչ միայն աշխարհաքաղաքական գործոնների կամ բնածին հատկանիշների արդյունք, այլ նաև որպես ինստիտուցիոնալ (institutional-համակարգային)  կանոնակարգերի ձախողում: Այսուամենայնիվ, տարածաշրջանային  հակամարտություններում արտաքին («թաքնված ձեռքի» գործոն-“hidden hand” factor) կամ ներքին խաղացողների (“spontaneous”-սպոնտան-ինքնաբեր)  դերն    ու   առկայությունը       միանշանակ է, ինչպես և  հակամարտող ուժերի կողմից տարածքի փոփոխման փորձերը : Բոլոր հակամարտություններն էապես տարածքային բնույթ ունեն, քանի որ նրա կողմերը ներգրավված են քաղաքական կարգավիճակը` մանսավորապես տարածքը փոխելու փորձերի մեջ: Տարածքը բնութագրվում է իբրև սուրբ արժեք , սակայն Կովկասում այն ունի որոշ չափով այլ նշանակություն կապված բնակչության բազմազանության և որոշ տարածքի նկատմամբ էթնիկ իրավունքներ հասկացության անորոշության հետ: Կոնկրետ տարածքի նկատմամբ բացառիկ իրավունքների պահանջը մի կամ մի քանի էթնիկ խմբերի կողմից հաճախ կապված է տեղաբնիկության (autochthonous) երևույթի հետ, որի դեպքում մյուս էթնիկ խմբերին վերագրվում է «հյուրի» կարգավիճակ: Հետևապես` սահմանային և տարածքային հակամարտությունները հակված են ավելի անկառավարելի լինելու: Քաղաքական ինքնավարությունից զրկված ժողովուրդներն անցումային շրջանում, քաղաքական վերափոխումներին զուգընթաց, հայտնվում են մի իրավիճակում, որը շատ հետազոտողներ անվանում են «ձուլման երկընտրանք» : Այն, ինչ տեղի է ունենում քաղաքացիական կամ ուղղակի պատերազմի ընթացքում մարդկային հասարակությանը պարտադրում է իրենից բխող ավերածությունն ու ձևափոխում է անհատականությունը, իսկ հասարակությունը փորձում է խնդիրը լուծել ոչ իրական հնարավորությունների եղանակով` ուղղություն բռնելով առասպելների համակարգ : Սովորաբար առասպելականացման (mythmaking) առաջին ազդակը տալիս են մարդկանց հետաքրքրված խմբերը, կուսակցականները կամ էլ իշխանական գաղափարախոսները: Այս պարագայում հատկապես կարևոր նշանակություն է ստանում տեղեկատվական-հոգեբանական անվտանգությունը : Այսպիսով նշենք, որ վրաց-աբխազական հարաբերությունների` հակամարտության վերաճման հնարավորության ստեղծման հիմնական պատճառներից մեկը պատմության առանձին հատվածներում` բաժանված լինելն է: Սա մի շարք հետաքրքրված խմբերի կողմից ներկայացվում է իբրև պատմական արդարության վերականգնում, որը ոչ այլ ինչ է քան նախկինում տեղի ունեցած դեպքերի մասնակի բարձրաձայնմամբ սեփական քայլերի ճշմարտացիությունն ընդգծելու   փորձ:
 
  1988 թ.-ին ստեղծված մի շարք կազմակերպությունների անդամներ դեկտեմբերի 13-ին քննարկման դրեցին Աբխազիայի կարգավիճակի, կադրային քաղաքականության, լեզվի, միգրացիոն գործընթացների հարցեր: Հակամարտող կողմերի միջև հատկապես լեզվի կարգավիճակի հարցը  լուրջ քննարկումների, բախումների ու մրցակցության  դաշտ էր ստեղծում: Այս պայմաններում վրացական կողմը առաջ քաշեց «Վրաց լեզվի մասին պետական ծրագիրը», ըստ որի Վրացական ԽՍՀ տարածքում առաջնային տեղը պատկանում է վրացերենին : Աբխազները բացասաբար վերաբերվեցին Աբխազիայի տարածքում վրացերենի պետական լեզվի կարգավիճակ ստանալու հեռանկարին : 1989 թ.-ի մարտի 14-ին Աբխազիայի ազգային ֆորումը` Այդգիլարան, 1989 թ.-ի մարտի 18-ին Լիխնիում հավաք անցկացնելու թույլտվություն խնդրեց: Խնդրանքը բավարարվեց և մարտի 18-ին Լիխնիում հավաքվեցին Այդգիլարայի ղեկավարությունը, Աբխազական ԻԽՀ-ի Նախագահների խորհրդի և Գերագույն խորհրդի նախագահության աշխատակիցները և այլք, անցկացվեց բազմահազարանոց հավաք: Առաջարկվեց դիմել Մ. Գորբաչովին Աբխազիայի լենինյան կարգավիճակը վերականգնելու հայցով : Այս ելույթը մինչ սա տեղի ունեցածներից տարբերվում էր նրանով, որ ընդունված որոշումը կնքեցին իշխանական ներկայացուցիչներ, ինչպես օրինակ կուսակցության Աբխազկոմի քարտուղար Բ. Վ. Ադլեյբան: Ազգային ազատագրական այս շարժումները տարածվեցին ամբողջ Հարավային Կովկասում: Եվ հենց մի քանի հակամարտության օջախների առկայությունն էլ հանգեցրեց իշխանությունների կողմից մի շարք աննպատակ, հապճեպ, իրավիճակն ավելի ապակայունացնող ձեռնարկումների: 1989 թ.-ի մարտի 22-ին Սուխումում տեղի ունեցավ վրաց բնակչության ներկայացուցիչների հավաք, որին մասնակցություն ունեցան հարակից շրջաններից և Թբիլիսիից ներկայացուցիչներ: Քննարկվեցին մարտի 18-ին Լիխնիում առաջ քաշված հարցերը, որպես կայսերական Մոսկվայի ապակայունացնող միջամտություն վրաց-աբխազական հարաբերություններին: Նույն ժամանակ` մարտի 25-ին, հավաքներ էին անցակցվում Գալիում և Թբիլիսիում: Հենց այս երկու հավաքները հատուկ ուշադրության արժանացան մոսկովյան իշխանությունների կողմից բնութագրվելով` հակասովետական, հակառուսական, հակաաբխազական: 1988 թ.-ին ոչ պաշտոնական կազմակերպությունների ի հայտ գալը Թբիլիսիում կամա թե ակամա հանգեցրեց Աբխազիայի հետ հարաբերություններում անցանակալի հետևանքների: Վրաստանի Կոմկուսի կենտկոմի ղեկավար Դ. Ի. Պատիաշվիլին նշում է. «Սխալ կլինի մտածել, որ Լիխնիի դեպքերի մասնակիցները, ում բնորոշ են զգացմունքայնությունը, կեղծ ինքնասիրությունը և այլ հոգեբանական ազդեցություններ, արտահայտում են ողջ աբխազ բնակչության ցանկությունը: Չի կարելի թույլ տալ, որ վրացական գիտակցության մեջ անկեղծության, քաջության, ասպետության, հատկանիշներ կրող  աբխազներին վերագրվի այդ ելույթի կազմակերպումը »: Վրաց-աբխազական հակամարտության 1988-1989 թթ.-ի ամենանշանակալից դեպքերը սկսվեցին 1989 թ.-ի ապրիլի 9-ի Թբիլիսյան հանրահավաքով: 1989 թ.-ի ապրիլի 4-ից Թբիլիսիում հանրահավաքներն սկսեցին անցկացվել անընդմեջ: 1989 թ.-ի ապրիլի 5-ին Թբիլիսի ժամանեցին  ԽՄԿԿ կենտկոմի աշխատակիցներ Վ. Ն. Լորկոյին, Վ. Ա. Միխայիլովան, Ա. Սելիովանովան, ովքեր հանդիպում ունեցան  Վրաստանի Կոմկուսի կենտկոմի ղեկավար Դ. Պատիաշվիլու հետ: Վերջինս հանդիպման ընթացքում ընդգծում է Աբխազիայում կադրային փոփոխություններ անցկացնելու անհրաժեշտությունը, որը կհանգստացներ և աբխազներին և վրացիներին: Սակայն նրան հրահանգվեց սպասել կամ մեկնել Սուխում` տեղում իրավիճակին ծանոթանալու: Ապրիլի 6-ին Դ. Պատիաշվիլին մեկնեց Սուխում և հենց նույն օրը Թբիլիսիում` Կառավարության նստավայրի դիմաց Մ. Կոստավան նշեց, որ Աբխազիան և մյուս ինքնավարությունները իրավասու չեն անջատման պահանջներ դնել և, որ նրա ելույթի ամենակարևոր մասն էր կազմում, Վրաստանի ԽՍՀՄ կազմից դուրս բերելու անհրաժեշտությունն ընդգծելն էր :  Այս` հատկապես կարևոր պահանջի ներկայացումը հանրության առաջ հատուկ նշանակություն  ունի Դ. Պատիաշվիլու` Աբխազիայում իրավիճակը մեղմելու փորձերի համատեքստում: Խնդիրը նրանում էր, որ բազմաթիվ ամբոխավարներ, օգտագործելով ժողովրդի խառը իրավիճակից դուրս գալու մղումը, հասարակության շարժը, մշակութային շոկի հետևանքները  մարդկանց մի հիմնական մասի զգացմունքների ` հիմնականում ատելության սլաքն ուղղեց մեկ այլ ներէթնիկ խմբի դեմ, արդյունքում նրանց էլ իրենց դեմ հանելով: Ճիշտ է, նման հայտարարություններ արդեն սկսել էին հնչել , սակայն սա իր բնույթով, ժամանակով տարբերվեց: Նույն ապրիլի 6-ին վերադառնալով Թբիլիսի` Դ. Պատիաշվիլին հաջորդ օրը կազմակերպեց հանդիպում գիտական, ստեղծագործ մտավորականության հետ հատուկ խումբ ստեղծելու նպատակով, որը երկխոսության մեջ կմտներ ոչ պետական, ընդդիմադիր կազմակերպությունների հետ: Սակայն իրավիճակը գնալով բարդանում էր, ցուցարարները գիշերում էին դրսում: 1989 թ.-ի ապրիլի 8-ին Վրաստան է ժամանում ԽՍՀՄ Պաշտպանության նախարար Դ. Յազովի  տեղակալ Կաչետովը: Որոշվեց հնարավորինս արագ ցրել ցուցարարներին. գործի են դրվում սովետական զորքերը, որոնք արցունքաբեր գազ, զենք օգտագործելով ցրում են հավաքվածներին, արդյունքում սպանվում են 19 քաղաքացիներ : Ըստ վրացական կողմի հետաքննության արդյունքների` ապրիլի 9-ին ուժայինների գործողությունների արդյունքում տուժել էր 4035 մարդ: Սակայն ԽՍՀՄ գլխավոր դատախազը թբիլիսյան հետաքննության արդյունքները համարեց անհիմն և փաստացիորեն անհաստատելի: Իսկ ԽՍՀՄ ՆԳՆ արած հայտարարությունն ընդունեց հետևյալ բնույթը. «...զորամիավորումների հրամանատարները տրված հանձնարարությունները կատարելիս չեն գերազանցել իրենց իրավասությունները» : Վրաց-աբխազական հարաբերությունների  հակամարտության վերաճման բարդ ու հակասական իրողության մեջ կարևոր և հիմնական դերակատարություն ունի ԽՍՀՄ-ը և վերջինիս նկատմամբ վրացական մոտեցումը: Չափազանց կարևոր է նշել, որ վրաց իշխանությունների ազգային գաղափարական վերնախավի մոտեցումները հիմնականում համընկնում էին Ի. Ճավճավաձեի գաղափարների հետ մի կողմից, իսկ մյուս կողմից իշխանության տարբեր օղակներում տարբեր պաշտոններ զբաղեցնող անհատներ ոչ թե ներակայցնում էին վրաց պետության շահերը, այլ զբաղված էին սեփական հետաքրքրությունների բավարարմամբ: Ինչ վերաբերվում է վրաց հասարակությանը, ապա նրա պահվածքը ընդհանրական է ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանի ժողովուրդների մոտ առաջացած վախերով, խաբված լինելու գիտակցությամբ և այլն: Սովետական գաղափարախոսության առանցքային դերակատարները գյուղացիներն և բանվորներ էին,  ազգերի հավասարության, արդարության և այլ կարգախոսներով: Սակայն բնկաչության հենց վերոնշյալ հատվածը կանգնեց անելանելիության առաջ, երբ հիշյալ  կարգախոսները կորցրեցին իրենց առօրեականությունն ու ազգային առաջնայնություններում բնութագրվեցին կոնկրետ ազգի դեմ ուղղված սուտ և խաբեություն: 1990 թ.-ի նոյեմբերի 22-ին Վրաստանի Գերագույն խորհրդի նիստում ընդունվեց «Նոր միութենական համաձայնագրի հայեցակարգը» , որն ուղղված էր ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, մասնավորապես ասվում էր, որ Վրաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հավասարության սկզբունքով պատրաստ է արդյունավետ համագործակցության: ԽՍՀՄ փլուզումը թույլ չտալու նպատակով որոշվեց մարտի 17-ին հանրաքվե անցկացնել, սակայն Վրաստանում հանրաքվեի անցկացումն արգելվեց, փոխարենը մարտի 31-ին նշանակվեց անկախության հանրաքվեի անցկացում : Անկախության հանրաքվեի տրամաբանական շարունակությունը եղավ նախագահական ընտրությունների կազմակերպումը, որի արդյունքում, ձայների բացարձակ մեծամասնությամբ մայիսի 26-ին Զ. Գամսախուրդիան ընտրվեց Վրաստանի նախագահ: Այս ընթացքում Աբխազիայում ձևավորվեց «Միություն» նախընտրական բլոկը, որը հետագա ընտրություններում կարևոր նշանակություն ունեցավ: Բացի այս բլոկից ընտրություններում ներկայացվածություն ունեին Աբխազիայի ազգային ֆորումը և Վրաստանի ազգային անկախության կողմնակիցները: Տարվա երկրորդ կեսից Վրաստանում իրավիճակն սկսեց լարվել. օգոստոսի 17-ին հրաժարական է տալիս Կառավարության նախագահ Թ. Սիգուան, օգոստոսի 24-ին Թ. Կիտովանին հեռացվում է ներքին զորքերի հրամանատարի պաշտոնից, կասեցվում է Կոմկուսի գործունեությունը: Իսկ արդեն սեպտեմբերից սկսվում է նախագահի հրաժարականի պահանջով ցույցերի ալիք, որը հետագայում տարածվում է ամբողջ Վրաստանի տարածքով : Ցույցերի տարածման պատճառ հանդիսացավ սեպտեմբերի 2-ին Ռուսթավելու հրապարակում ցուցարարներից որոշների վնասվածք ստանալը: Զ. Գամսախուրդիային այդպես էլ չհաջողվեց իրավիճակը կայունացնել, ավելին` սեպտեմբերի 25-ին մայրաքաղաքում արտակարգ դրություն հայտարարվեց: Սակայն վերջ ի վերջո նախագահն իր 100 կողմնակիցների հետ լքեց Վրաստանի տարածքը: Վրաստանի երկրորդ նախագահ  Էդվարդ Շևարդնաձեն, ով 1985-1990 թթ.-ին զբաղեցնում էր ԽՍՀՄ ԱԳՆ պաշտոնը, սակայն դեկտեմբերի 20-ին հայտարարել էր իր պաշտոնաթողության մասին, մարտի 7-ին ժամանեց Թբիլիսի և 1992 թվականից մինչ 1995 թ.-ի նոյեմբերը զբաղեցրեց Վրաստանի Պետական խորհրդի նախագահի պաշտոնը: Այս խորհրդի կազմում էին Թ. Սիգուան, Ջ. Իոսելիանին, Թ. Կիտովանին: Մինչ Շևարդնաձեի Թբիլիսի ժամանելը, 1992 թ.-ի փետրվարին 1978 թ.-ի Սահմանդրությունը հանվեց գործածությունից և ընդունվեց 1921 թ.-ի Սահմնադրությունը: Վրաց-աբխազական հարաբերությունների սրման տեսանկյունից հատկապես կարևոր էին 1992 թ.-ի առաջին կեսի գործընթացները: Աբխազաբնակ վրացիները չէին ընդունում Է. Շևարդնաձեի լեգիտիմությունը: Սակայն արդեն մարտի կեսերին Սուխումում անցկացվեց  Շևարդնաձեի պաշտպանության երթ, որի մասնակիցներն առաջարկում էին միասնական, ժողովրդավարական Վրաստանի շրջանակներում Աբխազիայի վերափոխում : Այս ժամանակ ավարտին էր մոտենում վրաց-հարավօսական զինված առճակատումը և բանակցություններ էին ընթանում զինադադարի կնքման համար: 1992 թ.-ի հունիսի 24-ին Է. Շևարդնաձեն մեկնեց Սոչի և Դագոմեսյան հանդիպման շրջանակներում կնքվեց «Վրաց-օսական հակամարտության կարգավորման սկզբունքների մասին համաձայնագիր», նույն օրը Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքվեց նաև կոմյունիկե (ֆրանս. communiqué- հաղորդագրություն, փոխանցվող հայտարարություն), որում մասնավորապես նշվում էր. «Վրաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմիններն իրենց իրավասության տակ գտնվող տարածքներում կդադարեցնեն զինված, մասնակի զինված ապօրինաբար ձևավորված խմբերի գործունեությունը»: Այս պայմանավորվածությունից հետո Վրաստանը հույս ուներ Տաշքենդյան համաձայնագրի  շրջանակներում զինտեխնիկա ստանալու: Նման պայմաններում Աբխազիան վերականգնեց 1925 թ.-ի Սահմանադրությունը ` հայտարարարելով, որ Աբխազիայի և Վրաստանի միջև հարաբերությունները հիմնված են հատուկ միութենական համաձայնության վրա : Այդպես էլ չհստակեցնելով հատուկ հարաբերությունների էությունը, Աբխազիայի ղեկավար Վ. Արձինբան մեկնեց Թուրքիա, ուր նրան ընդունեցին ոչ միայն Թուրքիայի պաշտոնատար անձինք, այլև տեղի աբխազա-ադղական սփյուռքը: Վրացիներն Աբխազիայի Գերագույն խորհրդի հայտարարությունն համարեցին անօրինական, փոխարենը` աբխազները վրացական իշխանություններին հայատարարեցին հեղաշրջման արդյունք և անլեգիտիմ: Նույն օրերին Մեգրելիայում, ընդհանրապես Արևմտյան Վրաստանում իրավիճակը ծայրաստիճան լարված էր և Է. Շևարդանձեն, ըստ երևույթին, սպասում էր Ռուսաստանից ստացվելիք զինտեխնիկային: Հարավային Օսիայում զինադադարից հետո Ռուսաստանի աջակցությամբ Վրաստանը հուլիսի 31-ին դարձավ ՄԱԿ-ի անդամ: Ինչպես ցույց են տալիս դեպքերը հակամարտության այս փուլում Ռուսաստանն աջակցում էր Վրաստանին : 1992-1993 թթ.-ի պատերազմական գործողությունների ընթացքում ևս հիմնական ազդեցություն ունեցավ ՌԴ-ն, որը սկզբում <<աջակցում>> էր վրացական կողմին հետո աբխազական: Վրաստանի պարտության հիմնական պատճառներից մեկը կարելի է համարել զինվորական անկարգապահությունը և առանձին մարդկանց իրավիճակը սխալ գնահատելը: Վրաստանի գեներալ-մայոր Թ. Նադարեշվիլին 1993 թ.-ի մայիսի 13-ին վրացական ռադիոյին տված հարցազրույցում հաղորդավարի հարցին, թե ինչու են նրան կապում զենքերի կողոպուտի հետ, Նադարեշվիլին պատասխանում է. «Ինչու ստիպել մարդկանց հարձակվել իմ սեփականության վրա… այդ զենքն իմն է» : Դեռ 1993 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանագրի կնքումը համարվում է «անհրաժեշտություն», որով Ռուսաստանի և Վրաստանի միջև փոխհարաբերությունները միջազգայնորեն կկարգավորվեն :  Պետությունների ղեկավարների միջև այս և հաջորդ մի քանի հանդիպումները հարցի կարգավորման տեսանկյունից առանցքային նշանակություն չունեցան, այլ ընդամենը ըդնգծեցին կողմերը դիրքորոշումները : Կրակի դադարեցման մասին պայմանագրի կքնման համար բանակցությունների երեք փուլ տեղի ունեցավ` 1994 թ.-ի փետրվարին Ժնևում, մարտին` Նյու-Յորքում և մարտին` Մոսկվայում:  Պայմանագիրը կնքվեց 1994 թ.-ի մայիսի 14-ին, սակայն երկար չտևեց. 1998 թ.-ին  Գալիի շրջանի էթնիկ վրացիներն ամպստամբեցին, որն հանգեցրեց վեցօրյա պատերազմի (մայիսի 20-26): Ըստ ձեռք բերված համաձայնության կողմերը պետք է դուրս բերեին զորքերը Գալիի շրջանից, որի արդյունքում ամբողջ Գալին հայտնվեց աբխազական վերահսկողության տակ: Նման ձեռնարկումներով աբխազները 2001 թ.-ին վերահսկողություն հաստատեցին Կոդորի կիրճի նկատմամբ: Չնայած այս ռազմական հաջողություններին իրավիճակն Աբխազիայում 1994թ.-ի զինադադարից հետո բավականին բարդ էր: 1994 թ.-ի դեկտեմբերին Ռուսաստանի և Աբխազիայի սահմանին մտցվեց հատուկ ռեժիմ, արգելվեց Աբխազիա ներմուծել էլեկտրատեխնիկա, դեղամիջոց, աբխազներին արգելվեց մասնակցել մոտակա ադլերյան շուկայի առևտրին: 1996 թ.-ի հունվարի 19-ին ընդունվեց «ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշումը Աբխազիայում հակամարտության կարգավորման մասին» փաստաթուղթը, որում նշվում էր, որ Աբխազիան հանդիսանում է Վրաստանի անբաժանելի մաս և Համագործակցության անդամ երկրներն առանց Վրաստանի իշխանությունների համաձայնության ա) չեն կարող իրականացնել առևտրատնտեսական, ֆինանսական, փոխադրումային գործողություններ աբխազական իշխանությունների հետ, բ) չեն մտնի պաշտոնական շփումների մեջ Աբխազիայի տարածքում գործող ներկայացուցչական կամ համակարգերի պատասխանատու անձանց հետ :
  Այսպիսով, Վրաստանը զրկվեց իր տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողությունից, իսկ Աբխազիան փոքր վտանգի փոխարեն ընտրեց մեծ և իր հետ փոխհամաձայնությունների սեղանի շուրջ չնստող կողմի օժանդակությունը: Այս հակամարտության սկիզբը, ընթացքն ու ձևափոխումներն ուղղակիորեն արտացոլում են վերջին շրջանի խորհրդա-վրացական և վրաց-ռուսական հարաբերությունները: 
 
Լենա    Տաշչյան 
ԵՊՀ,Պատմության ֆակուլտետ, մագիստրատուրա
 
 
 
 
 

           

 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն