Ավտոմեքենան ընկել է Որոտան գետը. Զոհվել են քույր ու եղբայր Մկրտչյանները (լրացված).ԱԻՆ


Ավտոմեքենան ընկել է Որոտան գետը. Զոհվել են քույր ու եղբայր Մկրտչյանները (լրացված).ԱԻՆ

  • 04-05-2017 13:10:06   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 4-ին, ժամը 09:08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում ավտոմեքենան կամրջից ընկել է Որոտան գետը, ներսում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 15-րդ կմ-ին «Toyota Prado» մակնիշի 022 UL 02 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1971 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել (կամրջի վրայից) Որոտան գետը:
 
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
 
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով գետից դուրս են բերել ավտոմեքենան, ուղևորներ՝ 1996 թ. ծնված Դ. ու 1998 թ. ծնված Ա. Մ.-երի դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
 
ԱԻՆ-ի տեղեկացմամբ զոհվածները եղել են՝ 1996 թվականի ծնված Դավիթ Մկրտչյանը և 1998 թվականի ծնված Աստղիկ Մկրտչյանը, որոնք քույր և եղբայր են: Իսկ 1971 թվականի ծնված Միրզոյան Արթուրը տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց: 
 
Առավոտյան 11-ի սահմաններում ԱԻՆ փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել Որոտան գետից: 
 
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն