Կարիք ունեմ Ձեր սատարմանը. Կինոռեժիսոր Լուսինե Գևորգյանը բաց նամակով դիմել է Տարոն Մարգարյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Կարիք ունեմ Ձեր սատարմանը. Կինոռեժիսոր Լուսինե Գևորգյանը բաց նամակով դիմել է Տարոն Մարգարյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 04-05-2017 13:21:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Կինոռեժիսոր Լուսինե Գևորգյանը բազմաթիվ ֆիլմերի և հաղորդաշարերի հեղինակ է: Դրանք ժամանակին կարելի էր դիտել գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Իր բոլոր գործերը Լուսինեն նվիրել է հանրությանը․ համացանցում տեղի են ունեցել դրանց առցանց պրեմիերաները (http://www.youtube.com/432Lusine):
Լուսինե Գևորգյանի վերջին ֆիլմը՝ Երուսաղեմում հայկական բացառիկ ներկայության մասին պատմող «Իմ Աստծուն փնտրելիս» մենագրությունը, լայն հասարակական ուշադրության արժանացավ:
 
Այսօր կինոռեժիսորը դժվարին կացության մեջ է հայտնվել և բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում ասված է.
 
Հարգելի պարոն Մարգարյան
Ես՝ կինոռեժիսոր Լուսինե Գևորգյանս, կարիք ունեմ Ձեր սատարմանը լուծելու համար իմ սեփական տան կենցաղային ահավոր պայմանները, որոնք ես մենակ ի վիճակի չեմ լուծելու, քանի որ հաշմանդամ եմ և ազատ ստեղծագործողի կարգավիճակում հազիվ եմ հայթայթում ապրելամիջոցները։ Այժմ ես ապրում եմ եղբորս տանը, որովհետև իմ տանը ապրել հնարավոր չէ:
Տունը գտնվում է Ռոստովյան 53/1 հասցեում, 63 ք.մ. է, երկու սենյակ է,  կտուրը հին շիֆերից է և չի դիմանում տեղումների առատ հոսքին, տան վերանորոգումը կիսատ է թողնված դրամական սուղ միջոցների պատճառով։ 
Շնորհակալ կլինեմ, եթե քաղաքապետարանը միջոցներ տրամադրի իմ տունը վերանորոգելու համար կամ մտավորականներին հատկացվող բնակարանային ֆոնդից ինձ բնակելի տուն հատկացվի։
Ես բազմաթիվ ֆիլմերի հեղինակ եմ, հասարակական ու մշակութային գործիչ, մեծ ավանդ ունեմ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կայացման հարցում, իսկ այսօր ես լքված եմ ու հիվանդ․․․
Կանխավ շնորհակալ եմ:
 
Հարգանքով՝
Լուսինե Գևորգյան
Հեռ. (+374 10) 731 926, (+374 91) 301 631
Էլ.փոստ: lusine432@yahoo.com
Գրանցման հասցե՝ Ռոստովյան 56/1
Բնակվելու հասցե՝ Իսակով 44/2, բն.10
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն