Այսօր մեկնարկելու է Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների տպագրման գործընթացը.ԿԸՀ


Այսօր մեկնարկելու է Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների տպագրման գործընթացը.ԿԸՀ

  • 04-05-2017 18:56:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է 2017 թվականի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի նմուշը: 2017 թվականի մայիսի 4-ին` ժամը 19.30-ից, <<Տիգրան Մեծ>> հրատարակչությունում մեկնարկելու է քվեաթերթիկների տպագրման գործընթացը:

Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրման գործընթացին։

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն