Արդշինբանկը հրապարակել է 2016թ-ի հաշվետվությունները՝ արձանագրելով կայուն աճ
05-05-2017 14:31:16 | Հայաստան | Կազմակերպություններ
Արդշինբանկը հրապարակել է 2016թ-ի` KPMG աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունները՝ արձանագրելով կայուն աճ:
Տարեկան արդյունքներով Բանկն իր հիմնական ցուցանիշներով բարելավեց դիրքերն առաջատար եռյակում՝ զբաղեցնելով 2-րդ տեղն ընդհանուր ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների, հաճախորդներից ներգրաված միջոցների մեծություններով:
2016 թվականի արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 4.1 միլիարդ ՀՀ դրամ (առանց Առեքսիմբանկի հետ միաձուլման արդյունքների):
2016 թվականի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2015 թվականի տարեվերջի հետ հետևյալն է.
ՑուցանիշԲացարձակ մեծություն
31.12.16թ. դրությամբ
(միլիարդ ՀՀ դրամ)Բացարձակ մեծության աճը
(միլիարդ ՀՀ դրամ)Աճը %-ային հարաբերակցու¬-թյամբ
Ակտիվներ548.4148.037.0%
Վարկային պորտֆել35883.530.4%
Հաճախորդներից ներգրավված միջոցներ297.793.645.9%
Սեփական կապիտալ71.523.147.7%
Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Բանկին հաջողվեց ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ միջոցներ հետևյալ ֆինանսական կազմակերպություններից`
Գործընկեր ֆինանսական կառույցՆերգրավման ծավալ (միլիոն $)
WBC10.0
BSTDB10.0
ADB2.0
Commerzbank8.5
2017 թվականի ապրիլին, Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) "B+" վարկանիշը: Միաժամանակ Բացասական կանխատեսումը վերանայվել է Կայունի:
2016 թվականի վերջում տեղի է ունեցավ Բանկի միացումը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին:
Նշենք, որ 2016 թվականին Արդշինբանկի կողմից պետբյուջե վճարված հարկերը կազմում են 3.1 միլիարդ ՀՀ դրամ: