G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները և միջավայրը Հայաստանում


G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները և միջավայրը Հայաստանում

  • 05-05-2017 19:29:02   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայիսի 5-ին ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը մասնակցել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Տնօրենների հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ «G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները և կորպորատիվ կառավարման միջավայրը Հայաստանում» խորագրի ներքո հրավիրված կլոր սեղան-քննարմանը:
 
Կարևորելով արտաքին աուդիտի դերը կորպորատիվ թափանցիկության հարցում՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը ներկայացրել է առկա միտումներն ու զարգացումները Հայաստանում:
Երկրի տնտեսական համակարգի զարգացման և դրա նկատմամբ հանրության վստահության ամրապնդման կարեւորության մասին խոսել է նաև Կորպորատիվ կառավարման կենտրոնի ղեկավար Նարինե Մելիքյանը և ընդգծել, որ կենտրոնը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ ունեցած համաձայնագրի շրջանակներում թարգմանել և տպագրել 2015 թվականին վերանայված G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների, մասնավոր շահագրգիռ հատվածի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն