Դավիթ Լոքյանն ամփոփել է նախարարության գործունեության վերջին վեց ամսվա արդյունքները
06-05-2017 13:33:51 | Հայաստան | Տնտեսություն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարը ներկայացրել է նախարարության գործունեության վերջին վեց ամսվա արդյունքները, պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Լրագրողների հետ հանդիպման ժամամակ նախարարը, մասնավորապես, անդրադարձել է տեղական ինքնակառավարման ոլորտի վարչատարածքային, օրենսդրական մի շարք բարեփոխումների, ՏԻՄ-երում էլէկտրոնային կառավարման համակարգի ներդրմանը, մարզային ներդրումային և համայնքային զարգացման ծրագրերին, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին, նախարարության վերլուծական կենտրոնի գործունեությանը: Անդրադարձ է կատարվել նաև մարզային ենթակայության առողջապահական համակարգի և կրթական հաստատությունների օպտիմալացման խնդիրներին, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության 2017թ. գերակա խնդիրների ցանկում:
***
Տեղեկանք
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության վերջին վեց ամսվա գործունեության արդյունքների վերաբերյալ
Օրենսդրական բարեփոխումներ
1.Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ևս 32 խոշորացված համայնքի ձևավորում: Խոշորացման գործընթացը տեղի կունենա ՀՀ 8 մարզում, նախատեսվում է միավորել 384 համայնք: http://mtad.am/hy/naxagic/
2.«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ. Նախատեսվող օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ համայնքների աշխատակազմերը կհամալրվեն հմուտ մասնագետներով, ինչն իր հերթին կբարձրացնի համայնքի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակը:
3.«Միջհամայնքային միավորումների մասին» ՀՀ օրենքի նախագիծ: Սահմանվում են միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, գործունեության կարգը, լիազորությունները և դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները:
Ներդրումային ծրագրեր
2017 թվականի մայիսի 5-ի դրությամբ ՀՀ մարզերի, այլ գերատեսչությունների, մասնավոր ներդրողների կողմից նախարարություն են ներկայացվել թվով 157 ներդրումային ծրագիր, հստակեցվել, միատեսակ ձևաչափով անձնագրավորվել, շահագրգիռ մարմիններ կարծիքի ներկայացվել է 107 ծրագիր: 107 ծրագրերից 81-ը (8 մարզերից ստացված) քննարկվել է ՀՀ վարչապետի մոտ, իսկ Արարատի և Արմավիրի մարզերից ստացված թվով 26 ծրագիրը կքննարկվեն առաջիկայում: Քննարկված 81 ծրագրերից հավանության է արժանացել 51 ծրագիր: Շուրջ 20 ծրագիր վերադարձվել է ներդրողներին` իրենց ծրագրերը հստակեցնելու, լրամշակելու և կրկին ներկայացնելու նպատակով:
Միժամանակ, զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած համայնքների ղեկավարների հետ ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքում թվով 8 ծրագիր առանձնացվել են պետության օժանդակության կամ վարկավորման նպատակով:
Ավելացել են համայնքային բյուջեների սեփական եկամուտները
Առաջարկվել է համայնքներին 2017 թվականի համայնքային բյուջեների սեփական եկամուտների պլանավորման հաշվարկային ցուցանիշները ավելացնել 10-20 տոկոսով` նախորդ տարվա համեմատությամբ: Ըստ այդմ՝ 01.05.2017 թվականի դրությամբ ՀՀ համայնքների կողմից` բացի Երևան քաղաքից, արդեն իսկ շուրջ 1.7 միլիարդ դրամ ավելի է պլանավորվել անցած տարվա նույն ժամանակահատվածի տարեկան ցուցանիշի նկատմամբ: Գործընթացը շարունակվում է և համայնքների ավագանիները քննարկում են համայնքային բյուջեներում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցերը:
Վերլուծական կենտրոն
Ընթացիկ տարվա մարտ ամսից նախարարությունում գործում է վերլուծական կենտրոն, որը արդեն կատարել է հետևյալ վերլուծությունները.
•ՀՀ մարզային ենթակայության դպրոցների ֆինանսական գործունեության վերլուծություն:
1.Մշակվել է համայնքների բյուջեների կազմման մեթոդաբանությունը. այն պետք է միտված լինի եկամուտների աճի, ծախսային հոդվածների նպատակայնության բարձրացման ու ունիֆիկացիայի, ինչպես նաև տնտեսական ակտիվության խրախուսմանը:
2.Մշակվել և համայնքներին է տրամադրվել «Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մշակման և կառավարման մեթոդական ցուցումներ» ուղեցույցը։ Ակնկալվում է ունենալ առավել իրատեսական, համայնքի զարգացմանն ուղղված միջոցառումներ և համայնքում տնտեսական ակտիվությանը, բիզնեսին աջակցող ծրագրեր: Առաջարկվել է համայնքների ղեկավարներին վերանայել հնգամյա զարգացման ծրագրերը, ներառելով համայնքի հնգամյա զարգացման ծրագրում նաև համայնքի տնտեսական ոլորտի ներդրումային ծրագրեր:
3.Մշակվել և բազմաբնակավայր համայնքների է տրամադրվել «Բազմաբնակավայր խոշորացված համայնքերում տեղական ինքնակառավարման մարմինների և աշխատակազմերի գործունեության կազմակերպման» մեթոդական ուղեցույցը:
4.Մշակվել են համայնքների կողմից մատուցվող ծառայությունները մասնավոր ընկերություններին պատվիրակելու մեթոդական առաջարկություններ։
5.Մշակվել է «Համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի հաստատման, հաստիքացուցակի կազմման, պաշտոնային դրույքաչափերի համամասնության սահմանման մասին» մեթոդական ուղեցույց:
6.Մշակվել են համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով վարչական ղեկավարների կողմից տրամադրվող ծառայությունների ընթացակարգեր:
7.Մշակման փուլում է գտնվում Տեղական տնտեսական զարգացման մեթոդական ձեռնարկը:
8.Մշակվել է մեթոդական ուղեցույց ներդրումային գործարար ծրագրերի կազմման համար: http://mtad.am/hy/hayecakarger/
9.ԳՄՀԸ (GIZ) հետ համատեղ պատրաստվել է Ծրագրային գաղափարներ (Գորիս, Տեղ, Գորհայք, Մեղրի, Վայք, Զառիթափ, Ուրցաձոր, Նոյեմբերյան, Կողբ, Այրում, Թորոսգյուղ, Ամասիա, Աշոցք, Արփի) հաշվետվությունը՝ ՀՀ վարչատարածքային օրենսդրական փոփոխություններով ձևավորված փնջերում տնտեսական զարգացման գաղափարներ ի հայտ բերելու նպատակով:
Համայնքային զարգացման ծրագրեր
ԱՄՆ ՄԶԳ, Շվեյցարական զարգացման գործակալության դրամաշնորհների, ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվում են ենթակառուցվածքների ամրապնդմանն ուղղված ներդրումային ծրագրեր։ Այդ նպատակով ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին է շնորհվել 8,5 մլն և Շվեյցարական կառավարության կողմից 2,4 մլն դոլար դրամաշնորհ:
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ երեք միավորված համայնքները՝ Դիլիջան, Տաթև և Թումանյան, արդեն իսկ ստացել են մեծ թվով մեքենաներ և տեխնիկա, մասնավորապես` բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, բեռնատար մեքենա, աղբատար մեքենա, ավտոգրեյդեր, ինքնաթափ բեռնատար, կոմբայն, թրթուրավոր տրակտոր, սանմաքրման փոշեկուլ մեքենա: Տեխնիկական միջոցները և սարքավորումները օգտագործվելու են համայնքների փողոցային լուսավորության համակարգի ստեղծման ու համալրման, համայնքի աղբահանության համակարգի ձևավորման ու սպասարկման, ներհամայնքային ճանապարհների սպասարկման համակարգի ձևավորման, համայնքային տնտեսության պահպանման ու բարելավման նպատակով: http://mtad.am/hy/news/item/2017/05/04/mtad504/
Խոշորացման համատեքստում կազմավորված համայնքների ներուժը մեծացնելու նպատակով ԱՄՆ կառավարության կողմից՝ ի դեմս USAID-ի (ԱՄՆ-ՄԶԳ) «Աջակցություն տեղակական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության կողմից՝ ի դեմս Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ֆինանսավորվել և ֆինանսավորվելու են նաև բազմաբնակավայր Ուրցաձոր, Վայք, Զառիթափ, Գորայք, Մեղրի, Տեղ, Ջերմուկ, Նոյեմբերյան, Կոթի, Այրում, Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ համայնքներում ներկայացված ներդրումային ծրագրերը:
Տարածքային կառավարման համակարգ
2016-2025 թթ տարածքային զարգացման ռազմավարության ընդունումից հետո ՀՀ ՏԿԶ նախարարությունը մարզպետարանների, ինչպես նաև ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ սկսել էր բոլոր մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքները: Արդեն պատրաստ են ՀՀ մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունների նախագծերը, որոնց հիմնական նպատակներն են` տարածքների մրցունակության բարձրացում, զբաղվածության ընդլայնում, մարդկային կասպիտալի զարգացում: Յուրաքանչյուր մարզի զարգացման ռազմավարությամբ ընդգծվել են այն նպատակները, զարգացման գերակա ուղղությունները, ինչպես նաև չափանիշները, որոնց իրականացմամբ կապահովվեն ՀՀ 2016-2025թթ տարածքային զարգացման ռազմավարությամբ ամրագրված նպատակները: .http://mtad.am/hy/news/item/2017/04/10/mtadkapan/
Տարածքային զարգացման ռազմավարության իրագործման շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում մեկնարկել են 7 պիլոտային տարածաշրջանային զարգացման դրամաշնորհային ծրագրեր՝ շուրջ 10 մլն եվրո ընդհանուր արժեքով: Պիլոտային տարածաշրջանային զարգացման դրամաշնորհային ծրագրերը կշարունակվեն մինչև 2018 թվականը: Ծրագրերի իրականացման սկզբնական մակարդակում ակնկալվում է, որ շուրջ 2200 մարդ կստանա աջակցություն՝ զբաղվածության աճի համար, դասընթաց, խորհրդատվություն և այլն: Ծրագրերի իրականացման վերջնական արդյունքում ակնկալվում է, որ ծրագրերի կողմից մարզերում կստեղծվեն շուրջ 500 աշխատատեղ, ավելի քան 320 ձեռնարկություններ կբարձրացնեն իրենց մրցունակությունը (տարեկան շրջանառության աճ), ինչպես նաև ծրագրերի կառավարման գործում պետական կառավարման մարմինների կարողությունների զարգացում:
1. Ինտեգրված աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը. Ծրագիրը կնպաստի գյուղական վայրերի տեղական տնտեսական աճին` ստեղծելով կոոպերատիվներ, առաջնային արտադրության եւ վերամշակման համար ենթակառուցվածքներ, կայուն աշխատատեղեր, և տարածաշրջանային մրցունակության աճ երկու համայնքային կլաստերներներում (մեկ կլաստեր Սյունիքի մարզում և մեկ կլաստեր Գեղարքունիքի մարզում): Ծրագրի բյուջեն կազմում է 1,340,995 ԵՎՐՈ:
2. Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացման խթանում. Ծրագրի նպատակն է` (1) ստեղծել զբաղվածության հնարավորություններ երիտասարդ գործազուրկ բնակչության կարողությունների զարգացման միջոցով, (2) ընդլայնել մարզում առկա ՏՏ ընկերությունների գործունեությունը ընկերությունների վերապատրաստման միջոցով, և ավելի լավ դիրքավորել տեղական և միջազգային շուկաներում և ստեղծել նոր ՏՏ ընկերություններ: Ծրագրի բյուջեն կազմում է 750,000 ԵՎՐՈ:
3. Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը, որպես հիմնական նախապայման տեղական / տարածաշրջանային տնտեսական զարգացման համար. Ծրագրի նպատակն է խթանել ՓՄՁ-ների մրցունակությունը, դիվերսիֆիկացնել տարածաշրջանային տնտեսությունները և ստեղծել կայուն զբաղվածության հնարավորություններ երիտասարդ չափահասների համար Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում, սննդիվերամշակման, զբոսաշրջության ոլորտներում: Ծրագրի բյուջեն կազմում է 1.604.808 ԵՎՐՈ:
4. Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորություննրի. Պլաստիկ թափոններից շինարարականնյութերի ստացում. Ծրագրի նպատակն է ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում` պլաստիկ թափոններից շինարարական նյութերի արտադրման նպատակով նորարարական և հասանելի տեխնոլոգիաների ներդրման համար: Տեխնոլոգիայի շնորհիվ արտադրանքը ավելի մատչելի կդառնա, քանի որ ցեմենտի փոխարեն կօգտագործվի պլաստիկ թափոն: Ծրագրի բյուջեն կազմում է 749,963.55 Եվրո:
5. Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն. Ծրագրի հիմնական նպատակն է Դիլիջանում և հարակից տարածքներում զբոսաշրջության և հյուրանոցային գործունեության զարգացումը և խթանումը, որը ենթադրում է նոր աշխատատեղերի և բիզնես հնարավորությունների ստեղծում և առաջ խաղացում: Ծրագրի բյուջեն կազմում է 1,194,890 Եվրո:
6. ՓՄՁ մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների առավել լայն կիրառման և խթանման միջոցով. Ծրագիրը կաջակցի ՓՄՁ-ներին ներկայացնել արևային էներգիայի տեխնոլոգիաները էներգախնայողության մեթոդների հետ միասին; կառուցել փորձնական արևային էներգիայի էլեկտրակայան; բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը կայուն էներգիայի պրակտիկայի վերաբերյալ և տարածաշրջանում ամրապնդել ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունները` անհրաժեշտ մշակելու և իրականացնելու համար էներգաարդյունավետ և խնայողական միջոցառումներ: Թիրախային մարզը` Վայոց ձոր: Ծրագրի բյուջեն կազմում է 2,084,951.71 Եվրո:
7. Տավուշի մարզի ինտեգրված և համաչափ տնտեսական զարգացում. Ծրագրի նպատակն է Տավուշի մարզում նվազեցնել աղքատությունը և աջակցել ինտեգրված և հավասարաչափ տնտեսական զարգացմանը` գյուղական կոոպերատիվների և ՓՄՁ-ների մրցունակության բարձրացման և նոր աշխատատեղերի և տնտեսական հնարավորությունների ստեղծման միջոցով: Ծրագրի բյուջեն կազմում է 1,626,333.33 Եվրո:
Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. Ծրագիրը իրականացվում է ՌԴ կառավարության ֆինանսավորմամբ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում, նպատակը արտադրական կարողությունների միավորման ճանապարհով աշխատատեղերի և բարվոք կենսապայմանների ստեղծումն է բնակչության կարիքավոր խմբերի համար։ Ծրագրում ընդգրկված
45 սահմանամերձ համայնքներից 17-ում մեկնարկել է ծրագրի իրականացման փուլը: Սկսված ծրագրերը վերաբերում են ջերմատների, հավաքման արտադրամասերի, սառնարանային տնտեսությունների, այգիների, գյուղական ենթակառուցվածների կազմակերպմանը:
Մարզային ենթակայության առողջապահական համակարգի օպտիմալացում
ՀՀ մարզային ենթակա¬յու¬թյան առողջապահական համակարգում մատուցվող ծառայու¬թյունների որակի բարձրացման և ֆինանսական կայունության ապահովման նպատակով ՀՀ ՏԿԶՆ նախաձեռնությամբ ՀՀ մարզային ենթակայության առողջապահական համակարգի օպտիմալացման խնդիրն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների ցանկում: Խնդրի լուծման համար առանձնացվել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոնի, Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի, ՀՀ Կոտայքի մարզի առողջության առաջնային պահ¬պան¬ման կենտրոնների և ՀՀ Շիրակի մարզի «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնի օպտիմալացումը:
«Սամարիթեր վերականգնողական կենտրոն» ՓԲԸ անարդյունավետ գործունեությունը դադարեցնելու համար մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ, որով նախատեսվում է «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ն միացնել «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին, որի արդյունքում որակապես կբարելավվի նախկինում «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակը և կտնտեսվի շուրջ 26 մլն. ՀՀ դրամ:
Նախարարության կողմից մշակվել և ներկայումս շահագրգիռ մարմինների հետ քննարկման փուլում է գտնվում ՀՀ Կոտայքի մարզի թվով 20 առողջության առաջնային պահպանման կենտրոնները (ԱԱՊԿ) Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի, Նաիրիի բժշկական կենտրոններին և Նոր Հաճնի պոլիկլինիկային միացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է նույն որակի բժշկական ծառայություններն իրականացնել շուրջ 39,6 մլն. ՀՀ դրամի խնայողությամբ:
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոնի և Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի օպտիմալացման հնարավոր տարբերակները դեռևս գտնվում են քննարկման փուլում:
Մարզային ենթակայության կրթական հաստատությունների օպտիմալացում
ՀՀ ՏԿԶՆ նախաձեռնությամբ ՀՀ մարզային ենթակայության կրթական հաստատությունների օպտիմալացման խնդիրը նույնպես ընդգրկվել է ՀՀ կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների ցանկում: Գերակա խնդիրների ցանկում ընդգրկվել են, մասնավորապես՝ ՀՀ Կոտայքի մարզի Զովաշենի հիմնական դպրոցը Հատիսի միջնակարգ դպրոցին, Փյունիկի միջնակարգ դպրոցը Արտավազի միջնակարգ դպրոցին միացնելու, Աբովյանի N 8 հիմնա¬կան դպրոցի և Աբովյանի N 6 ավագ դպրոցի (տալով միջնակարգ դպրոցի կարգավիճակ) միացումը: Մարզային ենթակայության կրթական հաստատությունների օպտիմալացման նպատակը՝ ուսումնա¬կան հաստատություններին հատկացվող բյուջետային միջոցների օգտագործման արդյունա¬վետու¬թյան և նպատակայնության բարձրացումն է, ուսումնական հաստատությունների գործունեության կազմակերպական ցուցանիշների (սովորող-մանկավարժ հարաբերակցություն, ուսումնական խմբերի միջին խտություն, մանկավարժների միջին ծանրաբեռնվածություն և այլն) օպտիմալացումը, դրանով հանդերձ կրթության որակի բարելավումը:
Միացվող դպրոցների աշակերտների և աշխատակիցների թվերը և ընդլայնվող դպրոցի միջև հեռավորություններն են՝
Զովաշենի հիմնական դպրոց՝ աշակերտներ՝ 9, աշխատակիցներ՝ 13, հեռավորությունը Հատիսի միջնակարգ դպրոցից՝ շուրջ 6 կմ.
Փյունիկի միջնակարգ դպրոց՝ աշակերտներ՝ 40, աշխատակիցներ՝ 20, հեռավորությունը Արտավազի միջնակարգ դպրոցից՝ շուրջ 2,5 կմ.
Աբովյանի N 8 հիմնա¬կան դպրոց՝ աշակերտներ՝ 463, աշխատակիցներ՝ 51, հեռավորությունը Աբովյանի N 6 ավագ դպրոցից՝ շուրջ 0,5 կմ:
Վերը նշված աշխատանքների արդյունքում կբարելավվի աշակերտներին մատուցվող ուսման որակը և կտնտեսվի շուրջ 57 մլն. ՀՀ դրամ: ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծերը գտնվում են շահագրգիռ մարմինների հետ քննարկման փուլում:
«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիր
Նախարարությունը ներկայացրալ է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը և ծրագրի միջոցառումների ժամանակացույցը:Արդեն կայացել է միջգերատեսչական հանրապետական հանձնաժողովի առաջին նիստը, ստեղծվել են միջգերատեսչական մարզային հանձնաժողովներ բոլոր մարզերում, որոնց կազմում ներգրավվել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները, ինչպես նաև խոշոր համայնքների ղեկավարները: Ծրագրի նախապատրաստման շրջանակներում նախարարության աշխատակազմի կողմից գույքագրվել և անձնագրավորվել են ՀՀ մարզերում առկա ավելի քան 2000 աղբանոցներ՝ մոտ 500 հա ընդհանուր տարածքով: Աղբանոցների տեղադիրքերի և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Google Earth հենքի վրա կառուցված միջավայրում: Ներկա պահին բոլոր մարզային հանձնաժողովները տիրապետում են Google Earth-ի հենքի վրա կառուցված միջավայրում տեղադրված ամբողջական տեղեկատվությանը:
«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը հետևյալ հղումով՝ http://www.mtad.am/files/docs/1616.p
Էլեկտրոնային կառավարում
Ավագանու նիստերի և հանրային նշանակության այլ միջոցառումների (ավագանու նիստեր, ՏԻՄ-երի ասուլիսներ, հանրային քննարկումներ)՝ առցանց հեռարձակման հնարավորությամբ ապահովվել են թվով 30 համայնքներ: Թվով 21 համայնքում բացվել են Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ՝ (ՔՍԳ)՝ «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին առավել որակյալ հանրային ծառայություններ մատուցելու նպատակով: Ընդհանուր առմամբ ՔՍԳ-ներ են:
Համայնքային համացանցային կայքեր են գործարկվել ավելի քան 150 համայնքապետարններում: Համացանցային կայք ունեցող համայնքների ընդհանուր թիվը 240 է: Առնվազն 300 համայնքներում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: