Խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՔԾ-ի վարույթ


Խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՔԾ-ի վարույթ

  • 06-05-2017 17:20:29   | Հայաստան  |  Իրավունք

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով 05.05.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
 
Մասնավորապես, մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն, առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, Երևանի շուկաներում իրացրել են մեծ քանակությամբ գյուղմթերք: Վերջիններս նշված ապրանքներն առանց հայտարարագրման Բագրատաշենի մաքսակետով ներկրելու և այդպիսով` օրենքով սահմանված խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով` նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչների հետ: Վերջիններս, համապատասխան վարձատրության դիմաց, պարբերաբար, առանց հայտարարագրման ներկրել և Հ. Ֆ.-ին ու Ա. Ե.-ին են հանձնել ընդհանուր` մոտ 33 տոննա գյուղմթերք, որի հետևանքով, ըստ նախնական հաշվարկների, պետությանը պատճառվել է շուրջ 6,6 մլն ՀՀ դրամի նյութական վնաս: Գյուղմթերքը Հայաստանի Հանրապետություն է ներկվել առանց խոչընդոտների, որին նպաստել են նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային մարմինների աշխատակիցները:
 
Այսպիսով, խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play