Հրահրողները եղել են ՊՆ աշխատակիցները. նոր մանրամասներ ՊՆ եւ ոստիկանության միջև ծեծկռտուքից


Հրահրողները եղել են ՊՆ աշխատակիցները. նոր մանրամասներ ՊՆ եւ ոստիկանության միջև ծեծկռտուքից

  • 08-05-2017 15:46:54   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է սկսվել մայիսի 7-ին, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Պաշտպանության նախարարության եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Մկրտչյանի, Երեւան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 34-ամյա Հովհաննես Թադեւոսյանի, Շիրակի մարզի Աշոցք գյուղի բնակիչ՝ 27-ամյա Հակոբ Հակոբյանի, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ՝ 23-ամյա Վահե Ասատրյանի, Երեւան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Աղայանի, Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Թադեւոսյանի, Երեւան քաղաքի բնակիչներ՝ 38-ամյա Արտակ Սարգսյանի, 32-ամյա Զորայր Գալստյանի, 39-ամյա Հակոբ Ջհանյանի եւ 33-ամյա Արմեն Մուրադյանի միջեւ։

Աղբյուրի տվյալներով, խուլիգանական դրդումներով խմբակային ծեծը հրահրողները եղել են ՀՀ ՊՆ աշխատակիցներ, որոնք նախ, բռնություն են կիրառել ՃՈ աշխատակիցների, ապա դեպքի վայր ժամանած մյուս ոստիկանների նկատմամբ։

Նշվում է, որ Ա. Մկրտչյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես վաշտի հրամանատար, Հ. Թադեւոսյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ավագ հետախույզ, Հ. Հակոբյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես 3-րդ խմբի հրամանատարի տեղակալ, Վ. Ասատրյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, Ն. Աղայանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային հետախույզ-գնդացրորդ, Կ. Թադեւոսյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային հետախույզ։

Տուժածներից Զոհրաբ Գալստյանը ծառայում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ որպես տեսուչ, Արտակ Սարգսյանը ծառայում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ, Ա. Մուրադյանը՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ։

Հ. Թադոսյանն անգամ մահակով ոչ միայն հարվածներ է հասցրել Ա. Մուրադյանին, այլեւ վնասել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ գումարտակի պարեկային թիվ 0202 պարեկային ավտոմեքենան։ Վիրավորների մի մասը տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, մի մասն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ա. Մկրտչյանը, Հ Թադեւոսյանը, Հ. Հակոբյանը, Վ. Ասատրյանը, Ն. Աղայանը եւ Կ. Թադեւոսյանը բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ նույնպես անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել ոստիկանության ծառայողների նկատմամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 7-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:00-ից 19:30-ը ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Արեւելյան խոհանոց»-ի դիմաց մի խումբ զինվորականներ դաժան ծեծի էին ենթարկել ոստիկանության 2 աշխատակիցների: Ոստիկանության աշխատակիցները ավագ տեսուչներ 38-ամյա Արտակ Սարգսյանն ու 32-ամյա Զորայր Գալստյանն են, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արամյանց բժշկական կենտրոն:

Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play