Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում


Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

  • 08-05-2017 16:45:36   | Հայաստան  |  Իրավունք

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 5-ին, ժամը 12.30-ին, 1960 թ. ծնված Հայկ Գ.-ն կամավոր հանձնել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ գործարանային համարը մեխանիկական եղանակով ջնջված, 5,45 մմ տրամաչափի 38 և 7,62 մմ տրամաչափի 50 փամփուշտ:
 
***
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 5-ին, ժամը 11.15-ին, 1968 թ. ծնված Սպարտակ Ա.-ն կամավոր հանձնել է «ԲՈւՄ» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
 
***
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 5-ին, ժամը 17.10-ին, 1984 թ. ծնված Նվեր Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, ակոսափող հրացան:
 
***
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 5-ին, ժամը 19.15-ին, 1985 թ. ծնված Սուրեն Ս.-ն կամավոր հանձնել է «Բերդանկա» տիպի, առանց համարի, 10,75 մմ տրամաչափի, ակոսափող մեկփողանի հրացան, «ՌԳԴ» տիպի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, և «Տրոտիլ» տեսակի 3 պայթուցիկ՝ պայթուցիչներով:
Նոյյան տապան  -   Իրավունք