Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը (ուղիղ միացում)


Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը (ուղիղ միացում)

  • 09-05-2017 11:47:59   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն



Այսօր բոլոր հետխորհրդային պետություններում նշում են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձը։ Ամենախոշոր ու տպավորիչ միջոցառումը կազմակերպվել է Մոսկվայում: 
 
Ինչպես հայտնում է RT-ն, այս տարի զորահանդեսին կմասնակցի մոտ 10.000 մարդ, 114 միավոր ցամաքային տեխնիկա, 72 ինքնաթիռ ու ուղղաթիռ, որոնք կվարեն նաև Սիրիայում իրականացված գործողություններին մասնակցած օդաչուները:
 
1941 թվականի հունիսի 22-ի վաղ առավոտյան ֆաշիստական Գերմանիան, խախտելով ԽՍՀՄ-ի հետ 1939թ. օգոստոսի 23-ին 10 տարի ժամկետով կնքած պայմանագիրը, առանց պատերազմ հայտարարելու՝ հարձակվեց Խորհրդային միության վրա։
 
Նա իր առջև խնդիր էր դրել «կայծակնային» պատերազմի միջոցով մի քանի շաբաթվա ընթացքում ոչնչացնել Կարմիր բանակը, զավթել Մոսկվան, Լենինգրադը, Կիևը և միության զգալի մասը, ստրկացնել ԽՍՀՄ ժողովուրդներին և ստեղծել մեծ կայսրություն։ Խորհրդային երկրի վրա կախվեց մահացու վտանգ։
 
Այնուհանդերձ՝ Խորհրդային միությունը, անցնելով միլիոնավոր կյանքեր խլած սարսափելի պատերազմի բովով, հասավ սպասված հաղթանակին, որի 72-րդ տարեդարձը նշվում է այսօր՝ մայիսի 9-ին:
 
Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը Խորհրդային միության բոլոր ժողովուրդների հետ մի մարդու պես ոտքի կանգնեց՝ պաշտպանելու իր հայրենիքը։
 
Պատերազմը սկսվելու պահին Կարմիր բանակի շարքերում ծառայում էր շուրջ 60.000 հայ։ 1941թ. հունիսի 23-ից հանրապետությունում սկսված զանգվածային զորահավաքի, ապա ամենամյա զորակոչի հետևանքով Խորհրդային Հայաստանից բանակ մեկնեց ավելի քան 300.000, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից՝ ևս ավելի քան 200.000 հայ։ Իսկ շուրջ 100.000 հայեր պատերազմին մասնակցեցին ԽԱՀՄ դաշնակից երկրների բանակների և ֆաշիստական Գերմանիայի կողմից զավթված երկրների դիմադրական ու պարտիզանական շարժման շարքերում։ Պատերազմի ընթացքում ռազմաճակատներում զոհվեց ավելի քան 200.000 հայ զինվոր։
Տեսանյութը՝  Россия 24
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն