Այսօր հեռուստատեսությամբ կցուցադրվի «Կյանք ու կռիվ 2»-ը (տեսանյութ)


Այսօր հեռուստատեսությամբ կցուցադրվի «Կյանք ու կռիվ 2»-ը (տեսանյութ)

  • 09-05-2017 13:51:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում կկայանա «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի հեռուստապրեմիերան: Ֆիլմը կցուցադրվի այսօր՝ մայիսի 9-ին՝ 21:15-ին:
 
«Կյանք ու կռիվ 2»-ի պրեմիերան կայացել էր այս տարվա հունվարի 26-ին: Ֆիլմը ներկայացնում է հայաստանցիների ներկան: Գործողությունները տեղի են ունենում 2016 թվականին: Այստեղ ապրում են մարդիկ, որոնց մի մասը շարունակում է 90-ականների սկզբին բռնած հերոսական ուղին, մի մասն էլ, թեեւ նախկինում խիզախորեն կռվել է հայրենիքի անկախության համար եւ պատրաստ է եղել զոհվել հանուն նրա, տարիների ընթացքում օգտվել է կյանքի ընձեռած հնարավորություններից, եւ դարձել այն մարդկանցից, որոնք կողոպտում են երկիրն ու հայրենակիցներին:
 
Դերերում հանդես են եկել Բաբկեն Չոբանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Նարինե Գրիգորյանը, Անի Ղազարյանը, Արծրուն Չոբանյանը, Դիանա Մալենկոն, Դմիտրի Մարյանովը, Գագիկ Մադոյանը, Արմեն Մարգարյանը, Վարուժան Մարգարյանը:
 
Ֆիլմի 1-ին մասին պրեմիերան տեղի էր ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 19-ին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play