Այսօր Արծվիկը ելույթ կունենա «Եվրատեսիլի» կիսաեզրափակչում


Այսօր Արծվիկը ելույթ կունենա «Եվրատեսիլի» կիսաեզրափակչում

  • 09-05-2017 13:52:14   | Ուկրաինա  |  Մամլո հաղորդագրություն

Սկսվում են «Եվրատեսիլ 2017»-ի մրցութային օրերը: Այսօր՝ մայիսի 9-ին, տեղի կունենա 1-ի կիսաեզրափակիչը, որի ընթացքում ելույթ կունենա նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը: Նա բեմ կբարձրանա 16 համարի ներքո: Այսօր, բացի նրանից, եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն նաեւ Մոնտենեգրոն, Ֆինլանդիան, Վրաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Շվեդիան, Ալբանիան, Ավստրալիան, Ադրբեջանը, Կիպրոսը, Սլովենիան, Մոլդովան, Չեխիան, Լատվիան, Իսլանդիան, Հունաստանը եւ Լեհաստանը:
 
«Եվրատեսիլ 2017»-ի բացման արարողությունը կայացել է մայիսի 7-ին, իսկ երեկ տեղի է ունեցել մրցույթի գլխավոր փորձը: Մասնակիցները ելույթ են ունեցել ժյուրիի անդամների համար: Վերջիններիս գնահատականները գումարվելու են հեռուստադիտողների քվեարկության արդյունքներին, եւ որոշվելու են եզրափակչի մասնակիցները:
 
Արծվիկը հայաստանյան պատվիրակության հետ Ուկրաինա է մեկնել ապրիլի 30-ին, մայիսի 1-ին կայացել է նրա 1-ին փորձը եվրատեսիլյան բեմի վրա, մայիսի 5-ին՝ 2-րդը: 2 դեպքում էլ քվեարկության արդյունքում նրա փորձերը ճանաչվել են լավագույնը օրվա ընթացքում:
 
2-րդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ 13-ին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն