Հայտնաբերվել է օրեր առաջ կորած քաղաքացու դին (լրացված)


Հայտնաբերվել է օրեր առաջ կորած քաղաքացու դին (լրացված)

  • 09-05-2017 14:55:46   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 8-ին, ժամը 20:03-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի սկզբնամասում գտնվող ջրատարում դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները ջրատարից դուրս են բերել 1948 թ. ծնված Հ. Ա.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
 
***
 
Ապրիլի 30-ին, ժամը 09:23-ին որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր են մեկնել Արարատի մարզի Արարատի, Արտաշատի, Մասիսի և Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 
 
Որոնողական աշխատանքները շարունակվել են Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի վերջնամասում գտնվող ջրատարի սկզբնամասից՝ Արաքս գետի ափամերձ հատվածներով՝ մինչև Երասխ գյուղի վերջնամաս:
 
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: 
 
***
 
Ապրիլի 28-ին, ժամը 11.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի վերջնամասում գտնվող ջրատարում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը: 
 
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
 
 ***
 
Ապրիլի 22-ին, ժամը 22:10-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. ապրիլի 21-ին, ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքում Հ. Ա.-ը դուրս է եկել տնից և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Ժամը 23:37-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն