Հաղթանակի օրվա առթիվ Մասիս քաղաքում կայացել է ռետրո-մեքենաների ցուցահանդես և մի շարք այլ միջոցառումներ


Հաղթանակի օրվա առթիվ Մասիս քաղաքում կայացել է ռետրո-մեքենաների ցուցահանդես և մի շարք այլ միջոցառումներ

  • 10-05-2017 14:05:45   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 9-ն արդեն 25 տարի է՝ հայերի համար եռատոն է: 1941-1954թթ. տեղի ունեցած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին 1992թ.-ին գումարվեց նաև Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որին հաջորդեց նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը:
Այդ առիթով՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում մայիսի 8-ին և 9-ին Մասիսի քաղաքապետարանի աջակցությամբ Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվել էին Հաղթանակի օրվան նվիրված մի շարք միջոցառումներ:  
Այսպես` Մասիսում անցկացվեց ռետրո մեքենաների ցուցահանդես, որի ժամանակ ներկայացված էին Հայաստանի տարբեր քաղաքներից (Գյումրի, Վանաձոր և այլն) հատուկ տոնական օրվա առիթով Մասիս ժամանած պատերազմական և հետպատերազմական տարիների ավելի քան 20 մոդելի մեքենա:
Բոլոր ռեստավրացված  ռետրո մեքենաները գտնվում էին աշխատանքային վիճակում և կատարեցին պատվավոր պտույտ քաղաքի կենտրոնական հրապարկում: 
Միջոցառման ընթացքում Մասիս քաղաքի երիտասարդական կենտրոնի մասնակիցները  հանդիսատեսին՝ քաղաքի բնակիչներին և հյուրերին ծանոթացրեցին ռետրո-մեքենաների հնարավորությունների, յուրահատկությունների և տեխնիակակն բնութագրիչների հետ: Հյուրերը կարողացան տեսնել հազվագյուտ մակնիշների մեքենաներ, ինչպես նաև շփվել ցուցահանդեսի մասնակիցների հետ: Մեքենաները հասանելի էին բոլորին և ցանակցողները կարող էին մոտենալ և լուսանկարվել:  
Կարևոր է նշել, որ ցուցահանդեսը միավորեց ռետրո-տեխնիկայի սիրահարներին և սեփականտերերին, ովքեր խնամքով պահպանում ու նոր կյանք են տալիս ավտոմեքենաներին:
Մասիսի զարգացման հիմնադրամի գործունեության հիմքում քաղաքի երիտասարդների և բնակիչների ներուժի զարգացումը, նրանց նախաձեռնությունների աջակցությունը և նրանց հնարավորությունների բացահայտման համար պայամանների ապահովումն է: Երիտասարդական նախաձեռնություններից մեկն արմրեստլինգի մարզային մրցաշարի իրականացումն էր: Մասիսի զարգացման հիմնադրամը աջակցեց գաղափարին՝ օգնելով մրցաշարի կազմակերպման հարցում, ինպես նաև հաղթողներին տրամադրեց մրացանակներ:
Արմրեստլինգի մարզային մրցաշարը Մասիսում առողջ ապրելակերպի հանրայնացման միջոցառումների մաս էր կազմում: Մրցաշարն անցկացվեց 5 քաշային կատեգորիաներում: Նախընտրական մրցումները տեղի էին ունեցել մայիսի 5-ին, որի ընթացքում ընտրվել էին յուրաքանչյուր քաշային կատեգորիայի լավագույն մասանկիցները: Եզրափակիչը անցկացվեց մայիսի 9-ին Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում, իսկ հաղթողներին շնորհվեցին սպորտային խանութի նվեր քարտեր:
Հաղթանակի օրվան ընդառաջ՝ մայիսի 8-ին տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Սերունդների հանդիպում» միջոցառումը, որի ժամանակ Երիտասարդական  կենտրոնի  մասնակիցները հանդիպեցին Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և Ղարաբաղյան պատերազմի զոհված ազատամարտիկների ընտանիքներին, որպեսզի շնորհավորեն նրանց  տոնի առթիվ:  
Երիտասարդական կենտրոնի երեխաները վետերաններին նվիրեցին ծաղիկներ, ինչպես նաև հանդես եկան տոնական ելույթներով: Հնչեցին Ղարաբաղյան և Հայրենական Մեծ պատերազմների տարիների ռազմահայրենասիրական երգեր: «Սերունդների հանդիպում» միջոցառումն ավարտվեց «Հայկական բանակ» երգով, որը երեխանեերի հետ միասին կատարեցին նաև ներկաները:
Մայիսի 8-ին, ժամը`18:00-ին Արմեն Նազարյանի անվան սպորտդպրոցի դաշտում կայացավ Մասիսի ԱԻՆ-ի և ոստիկանության հավաքականների մինի-ֆուտբոլի ընկերական հանդիպում` նվիրված Շուշիի ազատագրման 25 ամյակին: Հանդիպումը կազմակերպվել էր Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից տեղական ադմինիստրացիայի աջակցությամբ:  
Հանդիպման սկզբում խաղին ներկա գտնվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց Մասիսի զարգացման հիմնադրամին մասիսցիների շրջանում մինի-ֆուտբոլի և առողջ ապրելակերպի հանրայնացման համար և թիմերին հաջող խաղ մաղթեց: Սպորտսմեններին և երկրպակուգներին նաև  ողջունեց Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը:  Նա հայտարարեց, որ  այս հանդիպումով ազդարարվում է Մասիսում մինի-ֆուտբոլի  մրցաշարի մեկնարկը: Եզրափակիչ հանդիպումը  կկայանա սեպտեմբեր ամսին Մասիսի առաջին ընտանեկան մարզահամալիրում մինի-ֆուտբոլի դաշտի բացման ժամանակ:  
Ընկերական հանդիպումն ընթացավ դինամիկ ու լարված և ավարտվեց 3:2 հաշվով ի օգուտ ոստիկանության թիմի: 
 
Միջոցառումները կազմակերպել էին Մասիսի քաղաքապետարանն ու Մասիսի  զարգացման հիմնադրամը:  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play