Բեռլինի խմիչքների միջազգային մրցույթում Երևանի կոնյակի գործարանը և ԱՐԱՐԱՏ կոնյակներն արժանացել են բարձր մրցանակների


Բեռլինի խմիչքների միջազգային մրցույթում Երևանի կոնյակի գործարանը և ԱՐԱՐԱՏ կոնյակներն արժանացել են բարձր մրցանակների

  • 10-05-2017 14:33:39   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

Բեռլինում կայացած միջազգային խմիչքների մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 6 տարվա հնացման Անի կոնյակը արժանացել է ոսկե մեդալի, իսկ
Երևանի կոնյակի գործարանը մրցույթի հանձանժողովի որոշմամբ արժանացել է «տարվա գործարան» հատուկ միջազգային մրցանակին: Այս տարի մրցույթը, որին մասնակցել են ավելի քան 400 խմիչքներ աշխարհի շուրջ 20 երկրներից, անց է կացվել Մարտի 5-ից 6-ը: 
 
Բեռլինի միջազգային խմիչքների մրցույթը բացառիկ է իր տեսակի մեջ, քանզի հանձնաժողովի կազմում հանդես են գալիս ալկոհոլային խմիչքների ոլորտի առաջադեմ մասնագետներ, այդ թվում օն և օֆֆ-թրեյդի ներկայացուցիչներ, դիստրիբյուտորներ եւ ներմուծողներ, որոնք հնարավորություն ունեն ուղղակիորեն ազդեցություն ունենալ տվյալ ապրանքի վաճառքների վրա: 
 
Հատկանշական է, որ ըստ մրցույթի կազմակերպիչների, ԱՐԱՐԱՏ-ը առաջին հայկական ապրանքանիշն է, որը ներկայացրել է Հայաստանը մրցույթի ողջ պատմության ընթացքում: Սույն մրցանակներով ԱՐԱՐԱՏ կոնյակները շարունակում են միջազգային մրցույթներում բարձր մրցանակներ ստանալու հաղթարշավը: Ավելի վաղ ԱՐԱՐԱՏ կոնյակները արժանացել են Սան Ֆրանցիսկոյի SFIWSC և The World-Spirits մրցույթների  բարձր պարգևներին: 
 
 
ԱՐԱՐԱՏ “Անի” կոնյակն անվանվել է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքի պատվին: Անի քաղաքի քառասուն դարպասնեերց գլխավորը զարդարում էր Բագրատունիների թագավորական դինաստիայի խորհրդանիշը՝ նրբագեղ բարսը, որն այսօր պատկերված է ԱՐԱՐԱՏ տեսականու համանուն կոնյակի փաթեթավորման վրա: ԱՐԱՐԱՏ “Անի” կոնյակը կատարյալ է նրանց համար, ովքեր գնահատում են վառ հույզերն ու նոր տպավորությունները: Այս կոնյակը հիանալիորեն ընդգծում է պահի կարևորությունը և այն վերապրելու անկեղծ ուրախությունը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play