«Ելք» դաշինքի 15 հազար դրամի հայտարարությունն այժմ ուսումնասիրում ենք. Տիգրան Մուկուչյան


«Ելք» դաշինքի 15 հազար դրամի հայտարարությունն այժմ ուսումնասիրում ենք. Տիգրան Մուկուչյան

  • 10-05-2017 16:28:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Ելք» դաշինքի հայտարարությունն այժմ ուսումնասիրում ենք. եթե Ընտրական օրենսգրքի որևէ խախտում հայտնաբերենք, ապա համապատասխան արձագանք կլինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
 
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Ելք» դաշինքը հայտարարել է, որ այն քաղաքացիները, որոնք կհրաժարվեն ընտրակաշառքով քվեարկել, «Ելքի» հաղթանակի դեպքում  Երևանի քաղաքապետարանից կստանան սոցիալական աջակցություն` 15 000 դրամի չափով: 
 
Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը «Ելքի» հայտարարությունը քրեորեն հետապնդելի արարք էր որակել:
 
Իսկ «Ելքի» քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ իրենց՝ 15 հազար դրամների առաջարկը 100 տոկոսով համապատասխանում է օրենսդրությանը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play