Թուրքերն ու քրդերը մինչ օրս սարսափում են հայերի վերադարձից...


Թուրքերն ու քրդերը մինչ օրս սարսափում են հայերի վերադարձից...

  • 10-05-2017 16:53:10   | Հայաստան  |  Վերլուծություն

Թուրք պատմաբան, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն թուրքական «Էվրենսել» պարբերականի իր սյունակում խոսել է Թուրքիայում պատմության անիվը պարբերաբար հետ շրջելու, Հայոց ցեղասպանության հետևանքով ունեցած վախերի և «հրեական համախտանիշի» մասին:
 
Ըստ Զարաքոլուի՝ թուրքերն ու քրդերը մինչ օրս սարսափում են հայերի վերադարձից և անում հնարավոր ամեն բան, որպեսզի դա տեղի չունենա: Պատմաբանը համոզված է. այսօր Թուրքիայում տեղի ունեցող խառնաշփոթը նույնպես հետևանք է մեկ դար առաջ տեղի ունեցածի:
 
Ռագըփ Զարաքոլուի հոդվածի մի մասը ներկայացնում ենք ստորև. 
 
 
«Հայ ընկերներիցս մեկը Մարդինում մի հին տուն առավ և վերակառուցեց, փորձանք չմնաց, որ գլխին եկած չլիներ:
 
Մեկ այլ ամերիկահայ Վանում հյուրանոց բացեց: 
 
Մեր երկրի տնտեսական քաղաքականությունն օտարերկրյա ներդրողներին գրավելու համար մեզ մեջտեղից ճղելը չէ՞ր:
 
Իհարկե, դուք կարող եք լինել ամերիկացի, բայց էթնիկ ծագումով հայ, հույն չլինելու պայմանով: 
 
Մարդն ի վերջո փախավ, գնաց:
 
Այս ամենը կարող ենք անվանել «հրեական համախտանիշ»:
 
Հրեաները 2 000 տարի անց վերադարձան իրենց հայրենիք: Սա մերոնց մղձավանջն է դարձել: Իսկ եթե մի օր հետ գա՞ն…. 
 
Հայերը, հույները, ասորիները եթե ցանկանան վերադառնալ իրենց հայրենիք… Դե, քանդիր, ավերիր, եթե դու էլ չկարողանաս՝ գանձագողերին ավերել տուր, ոչնչացնել տուր, գերեզմանոցները վերացրու… Որպեսզի եթե անգամ որպես զբոսաշրջիկ գան հայերը՝ մշտական վերադարձի մասին միտք անգամ չանցկացնեն գլխներով: 
 
Այս ամենից բխող վախի համախտանիշն իշխում է այս երկրում: Օրինակ՝ երբ ձերբակալելու այլևս մարդ չի մնացել, արդեն ոստիկանը ոստիկանին, դատախազը դատախազին, փաստաբանը փաստաբանին է կալանավորում: Աշխարհում մեկ այլ այսպիսի օրինակ կա՞:
 
Այս երկիրը երբեք չի հաջողացնի փոխվել: Եվ «սև պատմությունը» միշտ կրկնվելու է: 
 
Մինչև որ չուտի պատմության մեծագույն ապտակը»:
 
Նշենք, որ օրեր առաջ թուրք ոստիկանները գրոհել էին Զարաքոլուի գլխավորած «Բելգե» հրատարակչության շենքը և առգրավել 2000 կտոր գիրք:
 
«Բելգե» հրատարակչությունն առաջիններից էր Թուրքիայում, որն անդրադարձել է Հայկական հարցին դեռևս 1990-ականների սկզբին: «Բելգե» հրատարակչությանն են պատկանում «Հուշամատյան ապրիլի 24-ի», «Թուրքիայի վարած ուծացման և լեզվասպանության քաղաքականությունը», «Հայոց ցեղասպանություն» և Հայկական հարցին նվիրված տասնյակ այլ գրքեր:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play