ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Երևանի ավագանու ընտրություններին սարքավորումների կիրառման մասին. (տեսանյութ)
10-05-2017 17:24:19 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքավորումների կիրառման վերաբերյալ տեսանյութ:
Տեսանյութում ներկայացված է ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքավորումների կիրառման կարգը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքացիները քվեարկել կարող են անձնագրով, նույնականացման քարտով կամ կենսաչափական անձնագրով:
Ընտրողն անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնում է տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետին, որը փաստաթղթի լուսանկարի միջոցով ստուգում է ընտրողի ինքնությունը: Մասնագետը փաստաթղթի տվյալները կներմուծի սարքավորման մեջ, որից հետո սարքավորման էկրանին կպատկերվեն ընտրողի տվյալները:
Այնուհետև ընտրողը մասնագետի հրահանգով աջ ձեռքի ցուցամատը սեղմած կպահի սարքի սկանավորման պատուհանին: Դրանից հետո սարքավորումը կտպի քաղաքացու կտրոնը: Մասնագետը կտրոնը և անձը հաստատող փաստաթուղթը կհանձնի ընտրողին: