ՄԻԵԴ վճռով կառավարությունը 50 հազար եվրո կվճարի մահացած զինծառայողի ընտանիքին


ՄԻԵԴ վճռով կառավարությունը 50 հազար եվրո կվճարի մահացած զինծառայողի ընտանիքին

  • 10-05-2017 18:14:36   | Հայաստան  |  Իրավունք

Հ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ավելի քան 50 հազար եվրո է հատկացնելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարմանը:
 
Ժամկետային զինծառայող Սուրեն Մուրադյանը 2002 թվականին Ղարաբաղում ծառայության ժամանակ հիվանդացել էր, ապա` մահացել:  
Եվրոպական դատարանը համարել է, որ խախտվել է զինվորի կյանքի իրավունքը եւ պարտավորեցրել ՀՀ կառավարությանը 50 հազար եվրո փոխհատուցում վճարել Մուրադյանների ընտանիքին: Գումարի վճարումը պետք է իրականացվի մինչեւ մայիսի 24-ը:
Այս վճիռը հնարավոր է դարձել զինծառայողի հոր` Հրաչյա Մուրադյանի տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ, ինչի արդյունքում նրա ձեռք բերած անառարկելի ապացույցները հիմք են հանդիսացել նման որոշման համար:
Հայաստանի իշխանությունները պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում զինծառայողի մահվան գործով ոչ արդյունավետ քննության համար, այսպես է վերնագրված ՄԻԵԴ վճիռը:
 
ՄԻԵԴ բողոք ներկայացնող հայրը` Հրաչյա Մուրադյանը պնդել է, որ որդին մահացել է սպաների կողմից պարբերաբար բռնությունների կիրառման արդյունքում առաջացած վնասվածքներից, պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել, պետությունը չի ապահովել պարտադիր զինվորական ծառայություն անցնող որդու կյանքի իրավունքը: Ընդհակառակը, ամեն ինչ արվել է մահվան հանգամանքները կոծկելու և մեղավորներին թաքցնելու համար: Առաջ են քաշել մահվան անհավանական վարկածներ, կեղծվել են փորձագիտական եզրակացություններ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play