Փոխվարչապետն ու ԿԲ նախագահը Կիպրոսում քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը


Փոխվարչապետն ու ԿԲ նախագահը Կիպրոսում քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը

  • 11-05-2017 15:14:51   | Կիպրոս  |  Մամլո հաղորդագրություն

Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում  մայիսի 9-ից—11-ը  կայացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովները, որին մասնակցել են  ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և  ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանը :
Համաժողովի ընթացքում քննարկվել են  ՎԶԵԲ  հետ համագործակցության շրջանակներին առնչվող տնտեսական և ֆինանսական հարցեր:
Այս տարի համաժողովն հատկապես կարևորվում է հեռանկարային ռազմավարական ճշգրտումներ կատարելու տեսանկյունից, այդ թվում` երկրների հետ համագործակցության գործիքակազմի ու առաջնահերթությունների իմաստով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն