Ես պատրաստ եմ ֆինանսավորել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը. Ռուբեն Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ես պատրաստ եմ ֆինանսավորել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը. Ռուբեն Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 11-05-2017 16:14:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Զարուհի Փոստանջյանն իր անցած ուղով, սկզբունքներին հավատարմությամբ ապացուցել է, որ արժանի է և ունակ լինել Երևանի քաղաքապետ: Այս մասին հայտարարել է Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանը: Անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցությանը ֆինանսապես աջակցելու մասին մամուլի հրապարակումներին, նա նշել է, հարցը կձևակերպեր այլ կերպ: «Ես պատրաստ եմ աջակցել «Երկիր Ծիրանիին», այդ թվում և ֆինանսապես, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- նշել է նա:
 
«Երևանը տարիներ շարունակ կառուցապատվել է ոչ թե քաղաքաշինական, այլ ագահության նորմերով: «Երկիր Ծիրանիի»՝ քաղաքային իշխանության գալը շանս է վերջ դնել Երևանի պատմության այս անփառունակ էջին»,- համոզված է Ռուբեն Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play