Արարատի մարզում կաշառք վերցնելիս դատավոր է ձերբակալել.ԱԱԾ
11-05-2017 17:43:07 | Վայոց ձորի մարզ | Իրավունք
armtimes.com-ի տեղեկություններով, այսօր ԱԱԾ աշխատակիցները Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կաշառք վերցնելիս ձերբակալել են նույն դատարանի դատավոր Լեւոն Արազյանին:
ԱԱԾ-ից տեղեկությունը ճշտել չհաջողվեց. մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին:
Դատավոր Լեւոն Արազյանը ծնվել է 1965 թվականին Արարատի մարզի Բերդիկ գյուղում։
1983 թվականից մինչև 1985 թվականը ծառայել է Խորհրդային Բանակում։
1986 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1992 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Արտաշատի Ներքին գործերի բաժնի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ։
1996 թվականից աշխատում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնում։
2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:
2000 թվականին պաշտպանել է գիտական թեզ և ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչում։