Ինչպես են լրագրողները հայտնվել ադրբեջանական զինված ուժերի թիրախում (տեսանյութ)


Ինչպես են լրագրողները հայտնվել ադրբեջանական զինված ուժերի թիրախում (տեսանյութ)

  • 12-05-2017 00:13:28   | Ադրբեջան  |  Քաղաքական



 
 
«Այս միջադեպը հերթական վկայությունն է, որ Ադրբեջանը չի հրաժարվում շփման գծում իրավիճակի սրմանը և լարվածության աստիճանի բարձրացմանն ուղղված իր ավանդական քաղաքականությունից»: 
Tert.am-ի խնդրանքով, այսպես է մեկնաբանել արցախա-ադրբեջանական սահմանում «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի անձնակազմին ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծման միջադեպը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը:
«Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վերահաստատում է շփման գծում իրավիճակի կայունացմանն ուղղված՝ 2016թ-ի մայիսի 16-ին Վիեննայում և 2016թ-ի հուլիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործման կարևորությունը»,- ասել է Արտակ Ներսիսյանը:
Ինչ է իրականում տեղի ունեցել հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում և ինչպես են լրագրողները հայտնվել ադրբեջանական զինված ուժերի թիրախում՝ պատմել է Արշակ Զաքարյանը:
 
Artsakh Public Tv
 
Նոյյան տապան  -   Քաղաքական