Մի շարք հասարակական գործիչներ իրենց աջակցությունն են հայտնում Զարուհի Փոստանջյանին


Մի շարք հասարակական գործիչներ իրենց աջակցությունն են հայտնում Զարուհի Փոստանջյանին

  • 12-05-2017 15:29:16   | Հայաստան  |  Հասարակություն

Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մի շարք արվեստագետներ, մշակութային, հասարակական գործիչներ իրենց աջակցությունն են հայտնում Զարուհի Փոստանջյանին և իրենց կուսակցությանը գալիք ընտրություններում։ Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
 
Սիրելի հայրենակիցներ, սիրելի երեւանցիներ,
 
Մենք, ներքո ստորագրյալներս, մեր աջակցությունն ենք հայտնում Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի գալիք ընտրություններում։
 
Կարեւորելով առաջադեմ կանանց դերը եւ մասնակցությունը քաղաքական գործընթացներում ցանկանում ենք ընգծել, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությամբ առաջադրված ավագանու ցուցակի 57 տոկոսը կազմում են կանայք, իսկ առաջին տասնյակում հավասարապես հինգ կին է եւ հինգ տղամարդ։
 
Զարուհի Փոստանջյանը այն գրեթե եզակի ընդդիմադիր քաղաքական գործիչներից է ով միշտ եղել է Հայաստանում մարդու, եւ հատկապես կանանց իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, արդարության հաստատման եւ կոռուպցիայի դեմ պայքարի առաջնորդներից։
 
ՄԵնք վստահ ենք, որ տիկին Փոստանջյանն ունի թե բազմամյա փորձ եւ թե քաղաքական կամք, արմատական փոփոխություններ մտցնելու Երեւանի կառավարման քաղաքական մշակույթում։  Զարուհի Փոստանջյանի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում բեկումնային կլինի ոչ միայն Երեւանի, այլ ողջ հանրապետության քաղաքական կյանքում։
 
Կոչ ենք անում բոլոր Երեւանցիներին իրենց քվեն տալ Զարուհի Փոստանջյանին եւ «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուներին։  
 
 
 
Լալա Ասլիկյան, հասարակական գործիչ
 
Նորա Արմանի, դերասանուհի
 
Վալերի Գործունյան, գործարար
 
Արմինե Գրիգորյան, եգչուհի, դերասանուհի
 
Նաիրա Գրիգորյան, գործարար
 
Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
 
Կարեն Հակոբյան, երաժիշտ, հետազոտող
 
Մարո Մաթոսյան, հասարակական գործիչ,
 
Մայա Մարգարյան, երգչուհի
 
Լուսիա Մուն, հոգեբան, երգահան, երգչուհի
 
Քրիստինե Նազարյան, գործարար
 
Գայանե Շագոյան, ազգագրագետ
 
Լիլիթ Պիպոյան, երաժիշտ
 
Նանոր Սեֆիլյան, հասարակական գործիչ
 
Հարություն Սիմոնյան, արվեստագետ
 
Արեւիկ Օրբելյան, դերասանուհի, ռեժիսոր
 
 
Մայիս 12, 2017
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play