Հայր և որդի Հակոբյաններին հայտնաբերել են կախված վիճակում.կատարվում է քննություն


Հայր և որդի Հակոբյաններին հայտնաբերել են կախված վիճակում.կատարվում է քննություն

  • 12-05-2017 15:34:56   | Հայաստան  |  Իրավունք

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները:
 
2017թ. մայիսի 10-ին՝ ժամը 23:30-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում: ԱԻՆ աշխատակիցների կողմից բացվել է բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ կախված վիճակում, հայտնաբերվել 2 տղամարդու դի: Տուժողները նույն տան բնակիչներն են՝ 1954թ. և 1988թ. ծնված հայր և որդի Հակոբյանները:
 
Դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
 
Դեպքի առթիվ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
 
Նշանակվել են դիակի դատաբժշկական, հետմահու դատահոգեբանական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:
 
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք