Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 1000 կրակոց


Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 1000 կրակոց

  • 15-05-2017 09:28:31   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացմամբ, մայիսի 14-ին և լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական