Ռուսական Lost Temple Brothers ֆոլք-խումբը համերգներով հանդես կգա Դիլիջանում


Ռուսական Lost Temple Brothers ֆոլք-խումբը համերգներով հանդես կգա Դիլիջանում

  • 15-05-2017 11:32:00   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Ուրբաթ օրը՝ մայիսի 19-ին և շաբաթ՝ մայիսի 20-ին «Նոր ալիքի» ռուսական ամենավառ ֆոլք-խմբերից մեկը՝ Lost Temple Brothers-ը, համերգներով հանդես կգա Դիլիջանում։ Խումբն առաջին անգամ կլինի Հայաստանում  և կներկայանա երկու բացառիկ համերգով, որոնք տեղի կունենան  Դիլիջանի ամֆիթատրոնում և  Café#2-ում։ 
«Մենք պատրաստվում ենք ներկայացնել իռլանդական երաժշտություն՝ իր տարբեր դրսևորումներով և խոստանում ենք բազում դրական էմոցիաներ փոխանցել  հանդիսատեսին: Մեր համերգային ծրագրում կլինեն ավանդական իռլանդական երաժշտության կոմպոզիցիաներ՝ ժամանակակից կատարմամբ․ մաժորային և մինորային ջիգեր և ռիլեր, որոնք պարելու ցանկություն են առաջացնում ինչպես նաև անկեղծ զրույցի տրամադրող, կլանող գործիքային բալադներ»,– ասաց Lost Temple Brothers ֆոլք-խմբի համահիմնադիր Ստանիսլավ Դվորեցը Հայաստան այցի նախօրեին: 
 
«Մենք հույս ունենք, որ Lost Temple Brothers-ի համերգներին ներկա կգտնվեն  ոչ միայն Դիլիջանի բնակիչները, այլև բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Համոզված ենք, որ նրանք մեծ բավականություն կստանան որակյալ երաժշտությունից և կատարման յուրահատուկ ոճից:Կարևոր է այն հանգամանքը, որ մուտքը համերգներին կլինի ազատ», – նշեց Dilijan Community Center-ի տնօրեն Վասիլի Բարդադիմովը, ով իրականացնում է Lost Temple Brothers-ի  է հայաստանյան հյուրախաղերի  կազմակերպչական աշխատանքները։ 
Ստանիսլավ և Ալեքսանդր Դվորեց եղբայրների ստեղծած Lost Temple Brothers խումբը մի կողմից պահպանում է իռլանդական երաժշտության ավանդական ակուստիկ հնչողությունը, մյուս կողմից իր մեջ կրում է ինդի-ռոքի էներգիան։ Խումբն ունի չորս անդամ, ովքեր ընդհանուր առմամբ նվագում են յոթ գործիք․ Ստանիսլավ Դվորեցը՝ բանջո, մանդոլինա, ֆլեյտա, պարկապզուկ, Ալեքսանդր Դվորեցը՝ ակուստիկ կիթառ, Վառվառա Տիտովան՝ ջութակ, և Արտյոմ Կիրեևը՝ իռլանդական ակորդեոն։ 
 
 
Կոնտակտներ մամուլի համար՝
Գայանե Սեյրանյան
Հեռ․ (բջջ․): +374 93 120083
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play