Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Կարտաշևան


Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Կարտաշևան

  • 15-05-2017 13:43:27   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կյանքի 95­-րդ տարում վախճանվել է Մոսսովետի անվան թատրոնի ամենատարեց դերասանուհին՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Կարտաշեւան: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են թատրոնում: Հայրենական մեծ պատերազմին մասնակցած դերասանուհին ծանր հիվանդությունից հետո գիշերը մահացել իր տանը:
 
Հրաժեշտի եւ հուղարկավորման ժամանակն ու վայրը հայտնի կդառնան ավելի ուշ, ասել է թատրոնի ներկայացուցիչը: Իրինա Կարտաշեւան ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 4-­ին: 1947 թվականից ծառայել է Մոսսովետի անվան թատրոնում: Թատերական
աշխատանքներից բացի, նա մասնակցել է բազմաթիվ կինոֆիլմերի կրկնօրինակմանը, որոնց թվում են՝ «Հռոմեական արձակուրդներ», «Ռոկոն եւ նրա եղբայրները», «Ֆանտոմասը Սքոթլանդ­Յարդի դեմ», «Զորրո», «Զուտ անգլիական սպանություն» ֆիլմերը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play