ՀՀԿ-ն, «Ելքը», «Երկիր ծիրանին» Երևանի ավագանիում քանի մանդատ կարող են ստանալ. ոչ պաշտոնական հաշվարկ


ՀՀԿ-ն, «Ելքը», «Երկիր ծիրանին» Երևանի ավագանիում քանի մանդատ կարող են ստանալ. ոչ պաշտոնական հաշվարկ

  • 15-05-2017 14:26:58   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով ընտրական գործընթացին մասնակից բոլոր երեք քաղաքական ուժերն ավագանիում մանդատներ կստանան:
 
Ընտրությունների արդյունքներով 240 հազար 36 ձայն հավաքած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստանա 46 մանդատ, 71 հազար 731 ձայն հավաքած «Ելք» դաշինքը կստանա 14, իսկ 26 հազար 109 ձայն հավաքած «Երկիր ծիրանի» կուսակցությունը` 5 մանդատ:
 
Ընտրական օրենսգրքի համաձայն` ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:  Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վի ճակահանությամբ:
 
Եթե ՀՀԿ-ին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը (240 հազար 36) բազմապատկում ենք ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով (65) և արդյունքը բաժանում ենք մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա (336 հազար 899) ստացվում է 46.3 թիվը: Այսինքն, հաշվարկի արդյունքում ՀՀԿ-ն Երևանի ավագանիում ստանում է 46 մանդատ:
 
Եթե «Ելք» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը (70 հազար 731) բազմապատկում ենք ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով (65) և արդյունքը բաժանում ենք մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա (336 հազար 899) ստացվում է 13.6 թիվը: Այսինքն, «Ելք» դաշինքը հաշվարկի արդյունքում ստանում է 13 մանդատ:
 
Եթե «Երկիր ծիրանի» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը (26 հազար 109) բազմապատկում ենք ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով (65) և արդյունքը բաժանում ենք մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա (336 հազար 899) ստացվում է, 5.03 թիվը: Ստացվում է, որ «Երկիր ծիրանի» կուսակցությունը ստանում է 5 մանդատ:
 
Երբ հաշվարկի արդյունքում քաղաքական ուժերին հասանելիք մանդատների թիվը գումարում ենք, ստացվում է 64, սակայն Երևանի ավագանին պետք է ունենա 65 անդամ: Հետևաբար, այստեղ գործողության մեջ է մտնում ՀՀ Ընտրական օրենսգրքի դրույթը, որի համաձայն` մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Տվյալ պարագայում մնացորդների մեծության արդյունքում այդ 1 մանդատը բաժին է հասնում «Ելք» դաշինքին, ով վերջնական հաշվարկի արդյունքում ստանում է 14 մանդատ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play