Ամենահաճախ հանդիպող խախտումները եղել են դիտորդների իրավունքների սահմանափակումները


Ամենահաճախ հանդիպող խախտումները եղել են դիտորդների իրավունքների սահմանափակումները

  • 15-05-2017 16:35:43   | Հայաստան  |  Իրավունք

«Ւրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում, դիտարկել է Երևանի ավագանու ընտրությունները։ Հասարակական կազմակերպության դիտորդները քվեարկության օրը մշտապես գտնվել են թվով 10 տարածքային հանձնաժողովներում և 26 ընտրատեղամասերում։ 
 
Արձանագրվել է ընտրախախտումների վերաբերյալ ընդհանուր առմամբ թվով 76 հաղորդում, որոնք վերաբերել են ինչպես կրկնվող, այնպես էլ առանձին դեպքերի, որոնցից
դիտորդների գործունեությանը խոչընդոտման և դիտորդների ճնշման 12 դեպք (17%)
ուղղորդման 11 դեպք (15%)
գաղտնիության խախտման 9 դեպք (12%) 
կողմնակի անձանց տեղամասում ներկայության 5 դեպք (7%)
ՏԸՀ-ներում արձանագրած խախտման 5 դեպք (7%) 
ամփոփման կարգի խախտման 5 դեպք (7%)
քվեարկության նկատմամբ վերահսկում՝ 4 դեպք (5%)
վիճակահանության կարգի խախտման 3 դեպք (4%)
կուտակումներ` 3 դեպք (4%)
թեկնածուների ներկայություն տեղամասում՝ 2 դեպք (3%)
այլ գույնի գրիչով նշում՝ 2 տեղամասում (166 քվեաթերթիկ) (3%)
օգնության կարգի խախտման 2 դեպք (3%)
քարոզչական նյութերի առկայության 2 դեպք (3%)
տեխնիկակակն սարքավորման խափանման 1 դեպք (1%)
հանձնաժողովի անդամների հերթափոխի խախտում 1 դեպք (1%) 
 
 
կրկնակի քվեարկության փորձի 1 դեպք (1%)
մեկից ավելի քվեաթերթիկների տրամադրման 1 դեպք (1%)
քվեաթերթիկների դուրս բերում՝ 1 դեպք (1%)
այլ անձի փոխարեն ստորագրություն՝ 1 դեպք (1%) 
գրանցամատյանի դուրս բերում՝ 1 դեպք (1%)
տեխնիկական սարքավորման տպված կտրոնների և մասնակցած ընտրողների թվի անհամապատասխանություն՝ 1 դեպք (1%)
այլ խախտումներ՝ 3 դեպք (4%)
Արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ «Ւրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության իրավաբանների խումբը բողոքներ է ներկայացնում Տարածքային ընտրական հանձնաժողովներ: Միևնույն ժամանակ, մեր դիտորդները շարունակում են դիտարկել Երևանի թվով 10 Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքները, որոնք շարունակվելու են նաև առաջիկա օրերին: Կազմակերպությունը ընտրությունների վերաբերյալ իր վերջնական գնահատականը կներկայացնի դիտորդական առաքելության իրականացման ավարտից հետո: 
 
Նոյյան տապան  -   Իրավունք