Թշնամին կառավարվող հրթիռ է արձակել ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ, արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա, զոհ չունենք
15-05-2017 23:25:32 | Ադրբեջան | Քաղաքական
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, մայիսի 15-ին, ժամը 16:30-ի սահմաններում արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքից ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: