Թշնամին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, արկեր արձակել ականանետից և հաստոցավոր հակատանկային նռնականետից


Թշնամին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, արկեր արձակել ականանետից և հաստոցավոր հակատանկային նռնականետից

  • 16-05-2017 10:05:51   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ (9 արկ): Իսկ ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Ակնհայտ է Ադրբեջանի նպատակը` իսրայելական արտադրության վերոնշյալ հրթիռի և մյուս զինատեսակների օգտագործմամբ հնարավորինս սաստկացնել հոգեբանական ճնշումը հայկական կողմի վրա:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական