Պարզաբանում «Դիլիջան» ազգային պարկում և «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում ծառահատումների վերաբերյալ


Պարզաբանում «Դիլիջան» ազգային պարկում և «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում ծառահատումների վերաբերյալ

  • 16-05-2017 14:34:04   | Հայաստան  |  Հայտարարություններ

Էլեկտրոնային մամուլում և սոցիալական ցանցերում վերջին օրերին տեղեկատվություն էր տարածվել  «Դիլիջան» ազգային պարկում և «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում ծառահատումների վերաբերյալ: 
ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ «Դիլիջան» ազային պարկում «մասսայական ծառահատման մասին» արշավական Գոռ Հովհաննիսյանի լուսանկարներում հրապարակված ծառերը հատված են եղել ավելի վաղ և Բնապահպանական պետական տեսչությունն արձանագրել էր փաստը, հաշվարկվել էր շրջակա միջավայրին հասցված վնասը և համապատասխան նյութերն ուղարկվել էին իրավապահ մարմիններին: 
 
«Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-Ի տարածքում ապօրինի ծառահատումների ահազանգում ներկայացված փաստերն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը: Լուսանկարներում պատկերված ծառերը և հրապարակված կոորդինատները «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքից դուրս են: Բնապահպանական կենտրոնում չեն տեղաշարժվում նույնիսկ տարիների ընթացքում քամատապալ ծառերը:
Սակայն սահմանված կարգով հրապարակման հիմքի վրա  հարուցվել է վարչական վարույթ և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունն ուսումնասիրություններ է իրականացնում «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքից դուրս գտնվող հատումների վայրը և օրինականությունը ճշտելու նպատակով:
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play