ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս բուժումներ կատարել այգիներում


ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս բուժումներ կատարել այգիներում

  • 16-05-2017 16:42:06   | Հայաստան  |  Տնտեսություն

Հանրապետությունում շարունակաբար դիտվող տեղումների հետևանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված բարենպաստ պայմաններ են ստեղծվել պտղատու և խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար:  Բերքի կորուստներից խուսափելու և պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով խորհուրդ է տրվում կորիզավոր պտղատեսակների այգիներում  բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ: 
 
Խաղողի այգիներում վեգետացիայի այս փուլում` մինչև ծաղկումը, անհրաժեշտ է իրականացնել  համակցված (կոմբինացված) քիմիական պայքար միլդիու և օիդիում սնկային հիվանդությունների և ողկուզակերի առաջին սերնդի թրթուրների դեմ` սնկասպան պատրաստուկները համատեղելով միջատասպան որևէ պատրաստուկի հետ: 
Պտղատու  ծառերի և խաղողի այգիներում ձմեռային ցրտերի ազդեցությունը մեղմելու և բույսերի դիմադրողականությունը բարձրացնելու համար տնկարկները անհրաժեշտ է սնուցել համալիր պարարտանյութերով (ազոտ, ֆոսֆոր, կալիում):
Բուժումներն իրականացնելիս օգտվել ՀՀ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների հիվանդությունների և մոլախոտերի դեմ օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների տեղեկագրքից` http://minagro.am/public/uploads/2014/05/Pesticide-Handbook-25-12-13.pdf:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play