Սևանցի երիտասարդը պայքարում է սուր լեյկոզի դեմ և մեր օգնությունն է հայցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
17-05-2017 11:56:21 | Հայաստան | Հասարակություն
Սևանցի 25-ամյա Մելիքսեթ Հովհաննիսյանը պայքարում է սուր լեյկոզի դեմ և պարկած է Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները կատարում են ինտենսիվ և բարձր որակի բուժում, սակայն կլինիկան կարող է տրամադրել միայն հիվանդանոցում գրանցված դեղորայքը, մնացած դեղերը, որոնք ունեն շատ բարձր արժեք, հիվանդն ինքը պետք է գնի:
Մելիքսեթն ամուսնացած է, ունի երկու երեխա, որոնց խնամքն արդեն իսկ խնդիր է դարձել ընտանիքի համար: Մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել երիտասարդ ընտանիքի հոր ապաքինմանը, ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում նրա կնոջ՝ Ալվինա Խանզադյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝