Անձրև և օդի ջերմաստիճանի բարձրացում՝ մայիսի 18-ին


Անձրև և օդի ջերմաստիճանի բարձրացում՝ մայիսի 18-ին

  • 17-05-2017 17:28:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության տարածքում`
 
Մայիսի 18-ին, 22-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
 
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում`
 
Մայիսի 18-ի և 22-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:
 
 
 
 
Երևան քաղաքի մայիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան`   31.20C (1988 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`       4.90C (1991 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`  18.20C
 
 
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play