Զարուհի Փոստանջյանն ու աղջիկը հիվանդանոցում են. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն


Զարուհի Փոստանջյանն ու աղջիկը հիվանդանոցում են. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

  • 17-05-2017 13:10:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Զարուհի Փոստանջյանն ու աղջիկը դեռևս գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Այս մասին «Հետք»-ին փոխանցեց «Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում մամուլի պատասխանատուն Սոնա Աղեկյանը։
 
Փոստանջյանը մարմնի տարբեր հատվածներում ունի սալջարդեր, կապտուկներ և ուռած է ուսը։ Իսկ աղջկան, Աղեկյանի հաղորդմամբ՝ բժիշկները դեռևս արգելում են տեղաշարժվել։ Նա արդեն երրորդ օրն է  բժիշկների հսկողության տակ է, իսկ Փոստանջյանին հիվանդանոց են տեղափոխել երեկ։
 
Խոսնակն ասում է, որ իրենց այդքան բարձրաձայնումներից հետո են միայն երեկ Փոստանջյանի համար դատաբժշկական փորձաքննություն նշանակել, իսկ քանի որ աղջկան բժշիկները արգելում են տեղաշարժվել, դատաբժիշկները իրենք են գնացել հիվանդանոց։
 
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը մտել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտարական շտաբ՝ ընտրակաշառ բաժանող անձանց  ցուցակները հայնաբերելու նպատակով։ Սակայն նրան դուրս էին հանել շտաբից։ Շտաբի դիմաց ոստիկանները Փոստանջյանին և նրա աղջկան փորձել էին բռնի ուժով բերման ենթարկել, որի ժամանակ նրանք մարմնական վնասվածքեր էին ստացել։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը