«Տանձուտ» գետում տղամարդու դի է հայտնաբերվել


«Տանձուտ» գետում տղամարդու դի է հայտնաբերվել

  • 17-05-2017 14:27:45   |   |  

Մայիսի 17-ին, ժամը 11:59-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 50 շենքի մոտակա «Տանձուտ» գետում տղամարդու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
 
Փրկարարները գետից դուրս են բերել 1938 թ. ծնված Զ. Գ.-ի (ծնվ. 1938թ.) դին և հանձնել փորձաքրեագիտական բաժանմունքի փորձագետներին: