Երևանում կկայանա «Հայաստան-Թուրքիա. երկխոսության ուղիների որոնում» միջազգային գիտաժողովը


Երևանում կկայանա «Հայաստան-Թուրքիա. երկխոսության ուղիների որոնում» միջազգային գիտաժողովը

  • 17-05-2017 16:44:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ս.թ. մայիսի 18-19-ին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ «Հայաստան- Թուրքիա. երկխոսության ուղիների որոնում» թեմայով:

Գիտաժողովը տեղի կունենա ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում (հասցեն՝ կենտրոնական մասնաշենք, Ալեք Մանուկյան 1, Երևան, Հայաստան): Գիտաժողովը իրականացվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում: Գիտաժողովի նպատակն է ստեղծել մտքերի փոխանակման և երկխոսության հարթակ Հայաստանում, Թուրքիայում և Սփյուռքում բնակվող հետազոտողների, ուսանողների, տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև: Զեկույցները տնտեսագիտության, զբոսաշրջության, միջազգային հարաբերությունների, սոցիալական հոգեբանության և այլ ոլորտների ուսումնասիրություններ են: Գիտաժողովին ներկա կգտնվեն շուրջ 40 մասնակից Հայաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և Եվրոպայից: Հրավիրված բանախոսներն են դոկտոր Ումիթ Ունգորը (Ուտրեխտի համալսարան, Հոլանդիա) և դոկտոր Վիգեն Չեթերյանը (Ժնևի համալսարան, Շվեյցարիա): Գիտաժողովին ողջույնի խոսք կհղի Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան՝ Ն.Գ. Պյոտր Սվիտալսկին: 

 

Կապ՝ (+37410) 57 48 68-109 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն