Խաչիկ Հակոբյանը հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության ներկայացուցիչներին


Խաչիկ Հակոբյանը հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության ներկայացուցիչներին

  • 17-05-2017 16:47:39   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայիսի 16-ին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը  հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման  կազմակերպության  /UNIDO/ ներկայացուցիչների` Արդյունաբերական ծրագրերի ղեկավար Կառոլինա Գոնսալես Մյուլերի, ծրագրի միջազգային ներկայացուցիչ Տատյանա Չեռնյավսկայայի, ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանի, «Ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության» /ՌԱՄԱ/  ծրագրի ազգային համակարգող Նունե Հարությունյանի հետ: 
 
    Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green) նախաձեռնության շրջանակներում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող «Ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության»(ՌԱՄԱ) ծրագրի` մայիսի 18-ին կայանալիք ամփոփիչ համաժողովովին, ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին, ստացված արդյունքներին վերաբերող հարցեր:
    ՌԱՄԱ ծրագրի նպատակն է տեղայնացնել ռեսուրսների արդյունավետությունը և մաքուր արտադրությունը փոքր ձեռնարկություններում` քայլ անելով կանաչ տնտեսությանն անցնելու ուղղությամբ, առաջնորդվելով մաքուր արտադրության և ռեսուրսների արդյունավետ օգտագործման կիրարկման օրինակներով, ինչպես նաև փոքր և միջին ձեռներեցների առաջարկություններով:
    Հանդիպման ավարտին մասնակիցները շեշտել են ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման  կազմակերպության  /UNIDO/  համատեղ աշխատանքի հարուստ փորձը և նախանշել համագործակցության շարունակման հիմնական ուղղությունները: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն