Տարեկան հաշվետվությունների քննարկում ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում


Տարեկան հաշվետվությունների քննարկում ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում

  • 17-05-2017 17:32:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 17-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արամ Գրիգորյանը և Ռուսլան Իսրայելյանը:
 
2016թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվություններ են ներկայացրել առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտի պատասխանատուները:
 
Առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ներկայացրնելով բնագավառի 2016թ.-ի կատարողականը, նշել է, որ պետական բյուջեից ոլորտին է ուղղվել  5մլրդ 949,8մլն դրամ, կատարողականը՝ 5մլրդ 662մլն դրամ կամ՝ նախատեսվածի 95,2%-ը:
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի ներկայացմամբ՝ 2016թ.ին սոցիալական ոլորտին է հատկացվել 20մլրդ 929մլն դրամ, կատարողականը՝ 18մլրդ 932մլն 600հազ դրամ կամ նախատեսվածի 90%-ը:
 
Այնուհետև Աժ պատգամավորները կառավարության լիազոր ներկայացուցիչներին առաջադրել են հարցեր՝ բյուջեի կատարողականի վերաբերյալ:
 
Արցախի Հանրապետության
ԱԺ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն