Այսօր մի շարք հայտնի պաշտոնյաներ ազատվել են իրենց պաշտոններից


Այսօր մի շարք հայտնի պաշտոնյաներ ազատվել են իրենց պաշտոններից

  • 17-05-2017 17:44:53   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Ֆելիքս Ցոլակյանն այսօր ազատվել է նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից, Գևորգ Կոստանյանը և Ալիկ Սարգսյանն ազատվել են նախագահի խորհրդականի պաշտոնից, Արփինե Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Գևորգ Կոստանյանն ազատվել է նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից: Այս կապակցությամբ վարչապետի որոշման մեջ նշված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1751-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 7-րդ կետը՝ Գևորգ Կոստանյանին ազատել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից»:
Ֆելիքս Ցոլակյանի և Արփինե Հովհաննիսյանի պարագայում հասկանալի է, թե վերջիններս ինչու են ազատվել հիշյալ պաշտոններից, նրանք իրենց գործունեությունն առայժմ շարունակելու են որպես պատգամավոր: Հետաքրքիր է, թե ինչ նոր պաշտոնների են նշանակվելու Գևորգ Կոստանյանը և Ալիկ Սարգսյանը, թեև բացառված չէ, որ ընդհանրապես որևէ պաշտոնի չնշանակվեն:
 
    
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play